Սույն քրեական վարույթով մեզ համար արդեն իսկ ակնհայտ է` Լ. Պապիկյանի հարազատներին ԿԱԼԱՆՔԻ տակ պահելով փորձ է արվում ընկճել վերջինիս, ինչը որպես պաշտպան հայտնում եմ չի' ստացվելու։
Հիշեցնեմ, որ ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ա. Գրիգորյանի վարույթում է գտնվում նախկին ՔՆՆԻՉ Լ. Պապիկյանի և նրա հարազատների վերաբերյալ գործը։
Նախորդ օրը դատարանը Լ. Պապիկյանի հոր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը մերժեց և կալանքի տակ մնալու ժամկետը երկարաձգեց ևս 3 ամսով, ինչն անթույլատրելի է մեր գնահատմամբ, քանի որ առկա են առողջական խնդիրներ, ինչի մասով առաջիկայում կանդրադառնանք։
Նշեմ, որ նախնական դատալսումների ընթացքում քննարկման ենթակա հարցերն արդեն իսկ սպառվել են։ Դատարանը կայացրել է հիմնական դատալսումներ նշանակելու մասին որոշում։
Առաջիկա դատական լսումները նշանակվել են ապրիլի 28-ին, ժամը՝ 16։30-ին։
Մանրամասները` հաջորդիվ։