Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հայոց երգի ամենայն վեհափառը

12:52, ուրբաթ, 20 նոյեմբերի, 2015 թ.
Հայոց երգի ամենայն վեհափառը

Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոցում նորից ոգեկոչման միջոցառում էր՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Է. Սողոմոնյանի մտահաղացմամբ կազմակերպված «Հայոց երգի ամենայն վեհափառը» միջոցառումը հուզմունքի և հիացմունքի բազմաթիվ պահեր պարգևեց ներկաներին:

Երեխաների հուզիչ բեմականացումները, երգերն ու ասմունքը հանդիսատեսին մտովի տեղափոխեցին Էջմիածին՝ ունկնդրելու փոքրրիկ Սողոմոնի հուզիչ երգը:

Հետո Բեռլին, Եվրոպա...

Հուզիչ ու գեղեցիկ հրեշտակների պարը, հոգեկան հավասարակշռությունը կորցրած Կոմիտասի հոգեցունց ճիչը ստիպեցին ներկաներին վերապրել Եղեռնի սարսափը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3548 | 0 | 0
Facebook