Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես հաղթահարել անքնությունը

Lola-Lola
Հեղինակ`
Lola-Lola
21:29, ուրբաթ, 08 փետրվարի, 2013 թ.
Ինչպես հաղթահարել անքնությունը
     Քունը մեր օրգանիզմի համար շատ կարևոր պրոցես է: Մարդիկ` ովքեր տառապում են անքնությամբ առաջարկում եմ հետևել խորհուրդներիս:
     Պառկեք անկողնում մեջքի վրա: Ձեռքերը դրեք ոտքերի երկարությամբ` ափերով ներքև, և թեթևակի ծալեք արմունկները` այդ դիրքում մկանները առավելագույն թուլացման վիճակում են: Ոտքերը մի փոքր իրարից հեռացրեք: Հարկավոր չէ պառկել շատ բարձր բարձի վրա: Այդ դեպքում ծնոտը կսեղմվի կրծքին, իսկ դա կդժվարեցնի շնչառությունը: Շատ ցածր բարձի վրա գլուխը ետ է ընկնում, և պարանոցի առաջնային մկանները լարվում են: Փակեք աչքերը:
    
Մտքում և շատ դանդաղ արտասանեք հետևյալ կարճ նախադասությունը. «ես հանգստանում եմ» : «Ես» - ի վրա թեթև շունչ քաշեք, իսկ «հանգստանում եմ» -ի վրա` երկարատև արտաշնչում: Բացի դրանից, «ես» բառի հետ միասին ուշադրությունն ուղղեք ձեր դեմքին, իսկ «հանգստանում եմ» բառերն արտասանելիս, դանդաղորեն զննեք ձեզ ամբողջությամբ` դեմքից մինչև ոտքի մատերը: Միաժամանակ պատկերացրեք, որ ձեր ուշադրության լուսավոր բիծը վերացնում է մկանների լարվածությունը, նրանց ազատում է կաշկանդվածությունից, թուլացնում, թեթևացնում է մարմինը (այս վարժությունը կատրեք երկու անգամ): Ապա «ուշադրության բիծը» պահեք դեմքի վրա և մտովի ասացեք ձեզ. «Իմ ուշադրությունը կանգ առավ իմ դեմքի վրա» : Այդ նախադասությունը կրկնեք երկու անգամ, առանց ուշադրությունը շեղելու: Միառժամանակ պատկերացրեք, որ դեմքը հանգստանում է, դառնում է անկիրք, ինչպես դիմակ: Այնուհետև, մտքում արտասանեք դարձյալ երկու անգամ և շատ դանդաղ երրորդ նախադասությունը. «Իմ դեմքը հանգիստ է» :
    
    
Դրանք էլ հենց առաջին երեք «ինքնանեշնչման բանաձևերն են» : Իսկ ինչ բան է հանգիստ դեմքը: Հիշեք քնած մարդու դեմքի արտահայտությունը և անմիջապես ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպիսին պետք է լինի ձերը: Մկանները թուլացած են, մաշկի վրա գրեթե չկան ծալքեր` կնճիռներ, շրթունքներն ու ատամները սեղմված չեն: Պատկերացնելով, ինքներդ ձեզ օգնեք հանգիստ դեմք ընդունել: Դրա համար օգտագործեք ինքնաներշնչման հետևյալ չորս բանաձևերը: Սկզբում մտովի արտասանեք. «Շրթունքներն ու ատամները սեղմված չեն» և թեթևակի թուլացրեք դրանք: Այնուհետև, մտովի ուշադրության շրջանակը սահեցրեք ճակատի, աչքերի վրայով` պատկերացնելով, որ դեմքի այդ մասերի մկանները թուլանում են: Ինքնաներշնչման հինգերորդ բանաձևն է` «ճակատի, աչքերի, այտերի մկանները թուլացած են, հանգստացած» : Մկանների թուլացմանը նպաստում է տաքություը: Այդ պատճառով վեցերորդ բանաձևը հետևյալն` «Դեմքն սկսում է տաքանալ» : Վեցերորդ բանաձևը պետք է կրկնել վեցից ութ անգամ, դանդաղ, ընդմիջումներուվ, քանի դեռ դեմքի վրա թեթև, հաճելի զգացողություն չի առաջացել: Յոթերորդ բանաձևը` «Իմ ամբողջ դեմքը թուլացած է, հանգիստ, անշարժ և տաք» : «Անշարժ» բառը պետք է կապվի թմրության զգացողության հետ: Ինքնաներշնչման նոր փուլին անցնելուց առաջ, 7-10 օրվա ընթացքում աշխատեք յոթ բանաձևերով. երեկոյան երկու-երեք անգամ քնից առաջ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7098 | 0 | 0
Facebook