Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բաց գիրք...

M a n u s h
Հեղինակ`
M a n u s h
12:03, կիրակի, 01 նոյեմբերի, 2015 թ.
Բաց գիրք...
     Բաց գրքի նման բաց եղա քո դեմ,
     Ու ես ցանկացա, որ ինձ ընթերցես
     Անգիր ասելու, ասմունքելու պես...
     Դու մանկան նման թոթվեցիր լեզուդ,
     Ու ես ցանկացա քեզ սեղմել գրկիս,
     Ինչպես որ մայրն է գրկում մանկանը:
     ...Դու գրիչն առած ձեռքումդ անմեղ
     Գծեր քաշեցիր էջերին գրքիս,
     Ինչպես մանուկն է խզմզում անհոգ
     Ձեռքի տակ ընկած թղթերի վրա:
     ...Բայց ո'վ է հապա բարկանում
     Անմեղ փոքրիկի վրա.
     Ու դու փակեցիր գիրքս հապշտապ,
     Որ խզմզածդ էջերը աչքիս չերևան...
     ...Դու չջանացիր կարդալ սովորես,
     Իսկ ես ցանկացա, որ ինձ ընթերցես
     Անգիր ասելու, ասմունքելու պես...
Աղբյուրը` մամուլ.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5813 | 0 | 0
Facebook