Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տելեմունդոյի նոր մեգա հեռուստանովելը Հայաստանում: Նույն Երկնքի Տակ

06:48, շաբաթ, 31 հոկտեմբերի, 2015 թ.
Տելեմունդոյի նոր մեգա հեռուստանովելը Հայաստանում: Նույն Երկնքի Տակ
    
    
    
    
    
    
    
     ՇԱՆԹ հեռուստաընկերության եթերում Նոյեմբերի 4-ից կմեկնարկի նոր բացառիկ հեռուստանովել ՆՈՒՅՆ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ (իսպ.BAJO EL MISMO CIELO):
     Այս գեղեցիկ հեռուստանովելը նկարահանվել է Լոս Անջելեսի սրտում:
     Այս պրեմիերան բացառիկ է նրանով, որ առաջին անգամ մենք հետևելու ենք դեռևս չավարտված հեռուստանովելին: Նույն Երկնքի տակ հեռուստանովելը դեռ ցուցադրվում է Տելեմունդո հեռուստաընկերության եթերով: Ցուցադրված սերիաները դեռևս չեն գերազանցում 70-ը: Տելեմունդո ընկերության եթերում պրեմիերան եղել է 2015-ի Հուլիսի 28-ին: Պրեմիերայից 3 ամիս անց այն արդեն հայաստանում է:
     Նովելի հեղինակը ՝ Պեռլա Ֆարիասն է ով հայ հանդիսատեսին հայտնի է որպես ՝ Որտեղ է Էլիզան, Շոկոլադի Տիրուհին, Փոթորիկը և այլ նովելների սցենարի հեղինակ:
     Նովելը պատմում է Կառլոս Մարտինեզի մասին, ով առանց փաստաթղթերի՝ նեգաղթյալ կերպով ապրում է Լոս Անջելեսում: Աշխատասեր մարդ է ով ցանկանում է ավելի լավ հնարավորություններով ապագա իր երեխաների համար: Դա անելու համար նա պետք է դիմակայի բազում դժվարությունների և վտանգների: Կառլոս Մարտինեզի կերպարը մարմնավորում է հանրահայտ ՝ Գաբրիել Պորասը:
     Գլխավոր հերոսուհուն ՝ Ադելային մարմնավորում է մի շարք նովելներից հայտնի ՝ Մարիա Էլիզա Կամարգոն:
    
    
Եթե ցանկանում եք տեղեկացված լինել ՏԵԼԵՄՈՒՆԴՈ հեռուստաընկերության նորություններին միացեք Telemundo Armenia պաշտոնական էջին սեղմելով ԱՅՍՏԵՂ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
9752 | 0 | 0
Facebook