Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գիտնականներ. Կարտոֆիլն ու ձուկը մարդու համար վնասակար մթերքներ են

Эндрю Арутюн
Հեղինակ`
Эндрю Арутюн
21:26, հինգշաբթի, 15 հոկտեմբերի, 2015 թ.
Գիտնականներ. Կարտոֆիլն ու ձուկը մարդու համար վնասակար մթերքներ են

Գիտնականների մի խումբ հետազոտել է այնպիսի մթերքներ, որոնք մարդը հաճախ է օգտագործում իր սննդի մեջ եւ եկել է այն եզրահանգման, որ որոշ մթերքներ կարող են մարդու համար մահացու վտանգավոր լինել։

Հետազոտության արդյունքում գիտնականներն առանձնացրել են կարտոֆիլը եւ ձուկը, որոնք որոշակի վիճակում կարող են վնաս հասցնել, փոխանցում է Informing-ը։

Այսպես, թույն է նկատվել կարտոֆիլի տերեւներում, ցողունում ու ծիլերում. Եթե արեւի ճառագայթները շատ երկար ազդեն դրանց վրա, թույները կարող են կուտակվել նաեւ պալարներում։ Վնասակար է նաեւ կանաչ կարտոֆիլ ուտելը, որովհետեւ նման պալարներում թունավոր նյութեր են պարունակվում, որոնք հետագայում կարող են կուտակվել նաեւ մարդու օրգանիզմում, ինչը հանգեցնում է ստամոքսի հիվանդությունների եւ ի վերջո՝ մահացու ելքի։

Գիտնականները հետազոտել են նաեւ ձուկը, որը բավականին հաճախ ներկա է մարդու սննդակարգում։ Հետազոտության արդյունքում այս մթերքի մեջ էլ են թունավոր նյութեր հայտնաբերվել։ Այսպես ՝թյուննոսի մսում գիտնականները սնդիկ են հայտնաբերել։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
4605 | 0 | 0
Facebook