Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչու՞ են մարդիկ խանդում

Հայուհի
Հեղինակ`
Հայուհի
16:07, կիրակի, 06 սեպտեմբերի, 2015 թ.
Ինչու՞ են մարդիկ խանդում
     Աշխարհում չի գտնվի գեթ մեկ մարդ, որ կյանքում թեկուզ մեկ անգամ խանդած չլինի: Խանդում են բոլորը. ամուսինը՝ կնոջը, կինը՝ ամուսնուն, եղբայրը՝ քրոջը և հակառակը: Հին ընկերը խանդում է ընկերոջը նոր մտերմության համար; Որտեղի՞ց է հայտնվում այս սեփականատիրական զգացումը: Արդյոք խանդը սիրո ուղեկի՞ցն է, գուցե չարժե՞ վախենալ: Եվ վերջապես, ի՞նչ անել, երբ կողակիցդ խանդոտ է: Նախ պետք է ընդունել, որ խանդը հզոր կիրք է, և ոչ բոլորն են ընդունակ այն անտեսել կամ հաղթահարել: Մյուս ուժեղ կրքերի նմանությամբ խանդը ևս զգայական հզոր ցնցում է: Խանդելու պահերին ֆիզիոլոգիական մակարդակում մարդու օրգանիզմում տեղի են ունենում բարդ կենսաքիմիական ռեակցիաներ ու փոփոխություններ: Օրգանիզմում արտադրվում է ցավազրկող էնդովրին նյութը և հույզեր գրգռող ֆենիլէթիլամինը: Ահա թե ինչու զգայական վերելքի պահին մարդն ուզում է գրկել սիրելիին ու տանել ձեռքերի վրա, իսկ հակառակ դեպքում՝ ավերել աշխարհը, խեղդել ու սպանել դավաճնին: Սովորաբար կանանց դուր է գալիս, որ իրենց մի քիչ խանդում են: Սակայն այդ «մի քիչն» այնքան հարաբերական է և խորանալու դեպքում կարող է դառնալ իսկական աղետ ցանկացած կնոջ համար: Խանդի պատճառներից է մարդու ցածր ինքնագնահատականն է: Դա հավասարապես վերաբերում է և՛ տղամարդուն, և՛ կնոջը: Ցածր ինքնագնահատական և ինքնահարգանքի բացակայություն. ահա այն երկու գերակայող հատկանիշները, որոնք արձանագրել են հոգեբանները խանդոտ մարդկանց վարքը քննելիս: Բավական է մարդը մտածի, որ կողակիցն իր սեփականությունը չէ, ավելի ճիշտ, իրենն է, բայց սեփականությունը չէ՝ տրված հավերժական օգտագործման, ամեն ինչ իր տեղը կընկնի: Մարդիկ հաճախ պետք է հիշեն, որ իրենց սիրելին անհատականություն է, իսկ անհատականությունը չի կարող պատկանել որևէ մեկին:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4317 | 0 | 0
Facebook