Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Լուսավորիչ» երիտասարդաց միությունը սկսեց իր Աստվածահաճո գործունեությունը

18:46, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
«Լուսավորիչ» երիտասարդաց միությունը սկսեց իր Աստվածահաճո գործունեությունը
     Օրհնությամբ Մեծ Պարնիի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Ատոմ քահանա Ասատրյանի` համայնքի նորաստեղծ «Լուսավորիչ» երիտասարդաց միության անդամները իրականացրեցին մաքրման և բարեկարգման աշխատանքներ 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տարածքում։ Գյուղը տանամյակներ շարունակ մշտական հոգևոր սպասավոր չի ունեցել և միայն վերջերս, օրհնությամբ Գուգարաց Թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի, այնտեղ հոգևոր ծառայության նշանակվեց Տեր Ատոմ քահանա Ասատրյանը, ում ջանքերով էլ գյուղը սկսում է հոգևոր ծնունդ ապրել։ Ըստ երիտասարդների` գյուղին վաղուց էր պետք երիտասարդական մի խումբ, որը մտահոգ կլիներ և կլուծեր համայնքի խնդիրները, և եկեղեցասեր երիտասարդաց միությունն էլ հենց դարձավ այդ կարող ուժը և նոր շունչ բերեց համայնքին։ Երիտասարդաց միությունը կրում է համայնքի եկեղեցու անունը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ), որը վերանորոգվել և վերաօծվել է 2012 թվականին թեմակալ առաջնորդի ձեռամբ։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3285 | 0 | 0
Facebook