Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի սահմանած վճարները վանքերի հետ կապ չունեն

16:11, երեքշաբթի, 09 հունիսի, 2015 թ.
«Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի սահմանած վճարները վանքերի հետ կապ չունեն
    

Այսօր ֆեյսբուքյան խմբերից մեկում հանդիպեցի հետևյալ կոչին «ՄԻԱՑԵՔ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻՆ և մի թույլտվեք այս խայտարակութոյւնը իրականանալ: Եկեղեցի գնալու համար պետք է վճարել» ։ Հայտարարության հեղինակը Армленд Клуб Путешественников անունով օգտատերն էր։ Հայտարարության հետ տեղադրված էր նաև մի լուսանկար, որի վրա «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի գնացուցակն էր։ Որոշեցի զանգահարել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ պարզաբանում ստանալու համար։ Զրույցը ծավալվեց այնպես, որ ես շփոթվեցի, այն տրամադրվածությունը, որով զանգահարել էի վերացավ։ Զրույցից պարզ դարձավ, որ այդ վճարները նախատեսված են «Դիլիջան» Ազգային պարկ ՊՈԱԿ-ի տարածք մուտք գործելու համար, ոչ թե վանքերի մուտքավճարներն են։ Զրուցակիցս բացատրեց, որ այդ տարածքները (ցուցակում նշված վայրերը) բարեկարգվել են, տեղադրվել են ինֆորմացիոն ցուցանակներ, կառուցվել է 2 կամուրջ, տաղավարներ, տեղորոշիչ ցուցանակ-սլաքներ, զուգարաններ և այլն և հենց այդ պատճառով էլ նախատեսվել են այդ մուտքավճարները, որոնք կարող եք վճարել կամ «Դիլիջան» ազգային պարկի գրասենյակում, կամ պարկ մտնելիս` համապատասխան աշխատակցին։ Նա նշեց, որ այդ գումարների չափը որոշվել և հաստատվել է օրենքով, և մուտքավճարը վճարելիս ձեզ կտրամադրվեն համապատասխան կտրոններ` կնիքված։

Հ.Գ.
     «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ը որևէ իրավասություն չունի եկեղեցիների մուտքի համար գումար գանձելու, քանի որ այդ վանքերն ու եկեղեցիները պատկանում են Տավուշի թեմի առաջնորդարանին։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5476 | 0 | 0
Facebook