Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Ձեռք Մեկնիր» բարեգրոծական ծրագիրը հասավ Լոռու մարզի Մեծավան համայնք

18:53, հինգշաբթի, 03 սեպտեմբերի, 2015 թ.
«Ձեռք Մեկնիր» բարեգրոծական ծրագիրը հասավ Լոռու մարզի Մեծավան համայնք

Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի և առաջնորդությամբ Մեծավանի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ղալայանի՝ Մեծավանի «Սուրբ Գևորգ» երիտասարդաց միությունը, նոր ուսումնական տարվան ընդառաջ, իրականացրեց արդեն համաթեմական դարձած «Ձեռք Մեկնիր» բարեգործական ծրագիրը և գրենական պիտույքներով և հագուստով աջակցեց շուրջ 30 դպրոցահասակ երեխաների։ Ծրագիրը Մեծավան համայնքում իրականացվեց Հայ Առաքելական Եկեղեցու Գուգարաց Թեմի Երիտասարդական Կազմակերպության (ՀԱԵԳԹԵԿ) Կենտրոնական Գրասենյակի և Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդական կառույցների աջակցությամբ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5101 | 0 | 0
Facebook