Սյունիքի մարզպետի որդու կալանավորումից հետո խոսակցություններ են շրջանառվում Սուրիկ Խաչատրյանի սպասվող պաշտոնանկության մասին: Ասում են` հաշվի առնելով Բուդաղյանի սպանությունից հետո Սուրիկ Խաչատրյանի` պաշտոնից հրաժարվելը (մարզպետն այդ ժամանակ ասել էր, որ թողնում է լիազորությունները` նախաքննության ընթացքի վրա չազդելու համար), չի բացառվում, որ նորից թողնի պաշտոնը: Ըստ լուրերի` ամեն ինչ կախված է ՀՀ նախագահի որոշումից, ով իր խոսքը կասի արձակուրդից վերադառնալուց հետո: Ըստ այլ խոսակցությունների՝ եթե այս ընթացքում Սուրիկ Խաչատրյանն ինքնակամ հրաժարական չներկայացնի, ապա առաջիկա օրերին Սերժ Սարգսյանի ներքին կարգադրությամբ ՀՀԿ-ն Լիսկային կսարքի «քավության նոխազ» և հրապարակավ կհեռացվի զբաղեցրած պաշտոնից: