Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ.

Հոդվածներ

Ալիևն ընդունեց, որ հենց Ադրբեջանն է խախտում զինադադարը...

Vahag
Հեղինակ`
Vahag
19:07, կիրակի, 08 փետրվարի, 2015 թ.
Ալիևն ընդունեց, որ հենց Ադրբեջանն է խախտում զինադադարը...

Ազեր-կոյունլուների նախրապան Ի.Ալիևը` Մյունխենում տեղի ունեցող Անվտանգության վեհաժողովի շրջանակներում ներկա գտնվողներից մեկի մեղադրանքին, թե ե՞րբ է Ադրբեջանը դադարելու խախտել զինադադարը` պատասխանել է."Երբ Հայաստանը դուրս բերի իր զորքերը Աղդամից և Ֆիզուլիից"..Բացի դրանից, նա նաև "հիշել" է, թե անցած տարվա մեջ հայերն ինչքան են խախտել զինադադարը, և ինչպես են մանր կճղակավորները պաշտպանվել իրենց վրա հարձակվող հայկական ուղղաթիռից...
     Ազերիները միշտ էլ Արցախյան հիմնախնդիրը դիտում են "ճանապարհի կեսից"...Նրանք բացարձակ չեն անդրադառնում կոնֆլիկտի պատճառներին...Նրանց համար ամեն ինչ սկսվում է 1994թ. մայիսի 12-ից, երբ Ազդրբեջանի նախագահ Հ.Ալիևը աղերսում էր ՌԴ նախագահ Բ.Ելցինին, որ վերջինս համոզի հայերին զինադադար հաստատել...Հ.Ալիևի պատվիրակ, այն ժամանակվա ՊՆ նախարար Ս.Աբիևը` առանց "ԱՄՈԹ" զգալու, իր ստորագրությունը դրեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Ս.Բաբայանի ստորագրության կողքին, որն էլ դարձավ զինադադարի հաստատման ՊԱՇՏՈՆԱԿԱՆ փաստաթուղթը...Այդտեղ առկա է նաև ՀՀ ՊՆ նախարար Ս.Սարգսյանի ստորագրությունը...Ազերիները մոռանում են, թե՛ ինչպես պատերազմ սկսեցին Արցախի դեմ, թե՛ ինչպես հայաթափ արեցին Շահումյանը, Մարտակերտը, Մարտունու ու Հադրութի շրջանների մի մասը...Բայց, երբ պարտություն կրեցին և Արցախի հաղթանակած բանակը ազատագրեց նաև Դաշտային Արցախի մի մասը՝պարզվեց, որ հայերն ԱԳՐԵՍՈՐ են...Ըստ ակ և կարա- կոյունլուների, եթե Արցախը հայաթափ արվեր, ուրեմն դա կլիներ արդար...Ըստ Բաքվի` 1988 թ. Արցախի բնակչության 75% կազմող հայերը ՕԿՈՒՊԱՑՐԵԼ են Արցախը...Եթե մտածենք ազերիների պես, ապա ԽՍՀՄ-ը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և հակահիտլերյան կոալիցիայի մյուս երկրները ևս ԱԳՐԵՍՈՐՆԵՐ էին, որովհետև վերջնարդյունքում գրավեցին Գերմանիան և այն բաժանեցին ազդեցության գոտիների...Նրանք "ագրեսորներ" էին, որովհետև ընդդիմացել են Ա.Հիտլերին...Ագրեսորներ են նաև Հնդկաստանը, Շրի Լանկան, Հնդկաչին թեկակղզու ժողովուրդները, որոնք պայքարել են իրենց անկախության համար Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դեմ...Բայց պարտվելով` ո՛չ Լոնդոնը, ո՛չ էլ Փարիզը ամեն մի անկյունում չէին գոռում, թե հնդիկները կամ վիետնամցիները օկուպացրել են իրենց պատմական հողերը, որովհետև շատ լավ գիտեին, որ դա այդպես չէ...Իսկ թուրք-քոչվորները, 11-12-րդ դդ. հայտնվելով մեր տարածաշրջանում, դարձան ամեն ինչի տանուտերը...ԱԿՆԱՆ և ՎԱՐԱՆԴԱՆ համապատասխանաբար դարձան Աղդամ և Ֆիզուլի...
     Հ.Գ.Ի.Ալիևի հայտարարությունն արդեն պաշտոնապես հաստատեց, որ զինադադարը խախտում են ՀԵՆՑ ազերիները, որոնք ԴԺԳՈՀ են 1994 թ.հետո հաստատված ստատուս-քվոյից...Մինչ այս, նույնաբովանդակ հայտարարություններով էին հանդես գալիս Ադրբեջանի ՊՆ-ի և ԱԳՆ-ի մամլո խոսնակները...Ի.Ալիևի այս ելույթը ՀՀ արտաքին քաղաքականությունը ներկայացնողները պետք է դարձնեն ԱՊԱՑՈՒՅՑ այն բանի, որ Բաքուն ընդունում է, որ հենց ինքն է խախտում ԶԻՆԱԴԱԴԱՐԸ...Իսկ արցախյան բանակն էլ գտնվում է Ակնայում (Աղդամ) և Վարանդայում (Ֆիզուլի), որովհետև ՀԱՂԹԵԼ է ազերիներին իրենց իսկ սանձազերծած պատերազմում ու ազատագրել է այն հողերը, որոնք Ի.Ստալինը, հայերից խլելով, 1921 թ.նվիրել է իրենց...Այսպես շարունակվելու դեպքում հայերը լավ կլինի ԱԶԱՏԱԳՐԵՆ Գանձակը, որից ազերիները ժամանակին ՓԱԽԵԼ էին, Շակաշենը, Նախիջանը և այլ հայկական հողեր, որոնք ԴԵՌ գտնվում են քոչվոր թաթարների (ազերիների) վերահսկողության տակ...
     Բայց մի "դրական" բան եմ նկատել Ի.Ալիևի այս տարվա Մյունխենյան ելույթում...Նա չհայտատարեց, որ հայերը պետք է դուրս բերեն "իրենց զորքերը" ԱՐՑԱԽԻՑ, այլ բարբաջեց Աղդամի և Ֆիզուլիի մասին...


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4029 | 0 | 0
Facebook