Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«The National Interest». ղարաբաղյան հակամարտությունը մինչռազմական փուլ է թեւակոխել

Bejan
Հեղինակ`
Bejan
15:13, կիրակի, 03 փետրվարի, 2013 թ.
«The National Interest». ղարաբաղյան հակամարտությունը մինչռազմական փուլ է թեւակոխել

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է բռնկվել: Եվ այդ վեճը, հավանական է, կզբաղեցնի Բարաք Օբամայի արտաքին քաղաքականության թիմին` ցանկանան դա, թե ոչ: Այս մասին «The National Interest» ամսագրում գրում է Վաշինգտոնում արտաքին քաղաքականության հարցերով խորհրդի ավագ գիտաշխատող Ուեյն Մերին:

«Թեեւ Վաշինգտոնի, Մոսկվայի եւ Փարիզի միջնորդական ջանքերին` հակամարտության կողմերը բանակցություններ չեն վարում: Այդ փակուղային վիճակը վերջին տարիներին նպաստել է վեճի վտանգավոր զարգացմանը, որը հետպատերազմականից վերածվել է մինչպատերազմյանի», -նշում է հեղինակը:

Նրա կարծիքով` նոր պատերազմը երկու կողմերի համար էլ պյուռոսյան կլինի` մասշտաբի եւ ավերածությունների տեսանկյունից։ «Սկզբնական հակամարտությունը սահմանափակվում էր Ղարաբաղով եւ հարակից տարածքներով, եւ մեծ մասամբ ռազմական գործողությունների շրջանակներում գործի էր դրված ցամաքային հետեւազորը։ Սակայն հաջորդ պատերազմն անմիջականորեն իրար դեմ կհանի Հայաստանին ու Ադրբեջանին, որոնք արդեն ունեն բավական մեծ ու կատարելագործված զինանոցներ», -ընդգծում է վերլուծաբանը:

Ըստ Ուեյն Մերիի` վտանգն ավելի շատ տարածաշրջանային երկրների հովանավորյալ գերտերությունենրի հարաբերություններում է, ինչպիսք են Ռուսաստանը` Հայաստանի եւ Թուրքիան` Ադրբեջանի համար։ «Անկարան եւ Մոսկվան ղարաբաղյան նոր պատերազմի սկսվելու դեպքում անմիջականորեն կռվի մեջ չեն մտնի, սակայն իրենց արբանյակների պատճառով կարող են հայտնվել շատ վտանգավոր իրադրության մեջ։ Ադրբեջանն արդեն պոչը շարժել է Անկարայի շան առջեւ` Երեւանի եւ Անկարայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կանխելու համար», - գրում է վերլուծաբանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3662 | 0 | 0
Facebook