Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է Լուսնի վրա մարդու առաջին բնակատեղի կառուցելու իր ծրագրի մասին

Bejan
Հեղինակ`
Bejan
21:20, շաբաթ, 02 փետրվարի, 2013 թ.
Եվրոպական տիեզերական գործակալությունը հայտնել է Լուսնի վրա մարդու առաջին բնակատեղի կառուցելու իր ծրագրի մասին

Այսօր հրապարակվել են Լուսնի վրա մարդու առաջին բնակատեղիի գծագրերը: Շինությունն ամբողջությամբ կառուցելու են ռոբոտները՝ որպես շինանյութ օգտագործելով լուսնային հողը:

Եվրոպական տիեզերական գործակալության կողմից գծագրված կառույցը կկառուցվի 3D տպագրական տեխնոլոգիաների օգնությամբ:

Այս կառույցը նախատեսված է չորս մարդու համար և կպաշտպանի նրանց երկնաքարերից, գամմա ճառագայթումից, ինչպես նաև ջերմաստիճանի մեծ տատանումներից:

Կառույցի համար անհրաժեշտ նյութերի 90 տոկոսը գտնվում է լուսնի վրա, միայն ռոբոտները և թեթև այլ շինարարական նյութերն են, որ պետք է տեղափոխվեն Երկրից:

Այս նախագծի վրա աշխատող թիմը նպատակ ունի Երկրի միակ բնական արբանյակի վրա մարդու տևական կեցության համար բնակատեղի պատրաստել, որը, ըստ մասնագետների, կյանքի կկոչվի առաջիկա 40 տարվա ընթացքում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4919 | 0 | 0
Facebook