Տոնական ու հուզիչ էր մթնոլորտը 4 բ դասարանում: Աշակերտները հրաժեշտ էին տալիս տարրական դպրոցին: Առոգանությամբ արտասանված բանաստեղծություններն ու մեղեդային երգերը նվիրված էին ուսուցիչներին: Աշակերտները ներկայացրին իրենց 4 տարվա սովորածը, , իրենց ցանկություններն ու երազանքները: Աշակերտներին իր մաղթանքը հղեց դասվար՝ Վ.Պողոսյանը: Նա իր աշակերտներին բարի երթ մաղթեց դեպի գիտելիքների բարդ ու դժվարին, բայց և հետաքրքիր ու խորհրդավոր աշխարհ: Բարի երթ ու մաղթանքներ հղեց նաև դպրոցի տնօրեն՜ Կ.Հովակիմյանը: Նա Նաև հաջողություններ մաղթեց աշակերտներին գալիք գիտելիքների ստուգմանը: