Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սոնա, ե՞րբ ես վերջապես խոսել սովորելու

00:30, հինգշաբթի, 31 հունվարի, 2013 թ.
Սոնա, ե՞րբ ես վերջապես խոսել սովորելու
     Երբեք չեմ փորձել մարդկանց վատաբանել, բայց այսօր մի այնպիսի երևույթի ականատես եղա, որ ուղղակի չեմ կարող չխոսել:
     Ինչպես միշտ կարդում ու դիտում էի ֆեյսբուքյան նորությունները և պատահաբար նկատեցի Սոնա Շահգեդյանի հետևյալ գրառումը: Գրառումը տեղադրում եմ ինչպես որ կա, որպեսզի բոլորին հասկանալի լինի զարմանքս ու բարկությունս:
     AYSOR INDZ HAMAR SHAT TANG MARDUC MI GEXECIK NVER @STACA IROQ MEC ANAKNKAL ER. DA AYN TXAN ER VOR TESA AXI BLITI OR@, IM ERAZUM.
     Հիմա փորձեմ նույն գրառման ճիշտ տարբերակը գրել, լատինատառ, բայց գոնե ճիշտ:
     AYSOR INDZ HAMAR SHAT TANK MARDUC MI GEXECIK NVER STACA. IROQ MEC ANAKNKAL ER. DA AYN TXAN ER, VORIN TESA IM ERAZUM AXI BLITI OR@.
     Սոնա ջան, հարգում եմ ձայնային տվյալներդ, բայց դու հասարակական դեմք ես համարվում ու պետք է գոնե տարրական կանոններ իմանաս: Իմանաս, որ հայերենում չկա ըստացա բառ, ախր դա աններելի է: Չկա թանգ, կա թանկ, որը համոզված եմ ավելի գեղեցիկ է հնչում:
     Ինչքան էլ փորձում եմ չնկատել, միևնույն է չի ստացվում: Խնդրում եմ հաջորդ անգամ գրառում տեղադրելիս ավելի ուշադիր եղիր:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
5
Չհավանել
0
17623 | 74 | 0
Facebook