Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ավլողը

Ruba
Հեղինակ`
Ruba
14:06, երկուշաբթի, 01 հունիսի, 2015 թ.
Ավլողը
    
    

Գետի ափին
     մի անգամ
     գետինն էր ավլում
     մի ավլող
     Նա հոգնեց մի քիչ
     շտկեց գոտին
     նայեց արեւին
     սիրահարված էր
     մի զույգ անցավ
     գրկախառնված
     նա հայացքով հետևեց նրանց
     զույգը հեռացավ
     բայց հանկարծ
     հնչեց մի հին մեղեդի
     քաղցրալուր
     որ դարձավ ճռճռան
     ահարկու
     Այդ պահին
     հայտնվեց
     Պահպանիչ Հրեշտակն ավլողների
     որ շարժումով հանդարտ
     բայց ազդու
     ավլողին անվանեց ծույլ և խորհուրդ տվեց
     որ ավլողը թողնի բաները սին
     և իր գործին անցնի
     մատով սաստեց Պահպանիչ Հրեշտակը
     և անհետացավ
     իսկ ավլողը հիշեց իր աշխատանքը
     ավելը ձեռքն առավ։
     Փողոցով երկար
     մի կին եկավ
     կանգնեց
     նայեց գետին
     նա կանգնել էր մեջքով
     և այդ պատճառով թվում էր ավելի գեղեցիկ
     ավլողը անաղմուկ մոտեցավ
     և անտրտունջ
     կանգնեց նրա կողքին
     և ձեռքով վարանոտ ու ջերմագին
     նրան շոյեց
     ավելի շուտ իր ափերով մեծ
     նրան այնպես գրկեց
     ինչպես անցորդն էր գրկել աղջկան։
     Չձգելով ոչ մի հայացք
     կինը գնաց
     նա մնաց մենակ իր ավելի հետ
     բայց հանկարծ հաստատեց
     որ Հրեշտակը Պահպանիչ
     եկել է նորից
     ու հեռվից
     տեսել է ամեն ինչ
     և շարժումով մի
     ասես սպառնալից
     ասես սիրալիր
     և հայացքով դառն
     հանդիմանում է
     ավլողը նորից առնում է ավելը
     և ավլում է
     Պահպանիչ Հրեշտակն անհետանում է։
     Մի ուրիշ կին եկավ
     նա թողեց գործը
     և շարժումով մի բազմիմաստ
     դատարկ բաներից խոսեց
     և իմիջիայլոց ասաց
     որ հաստատ
     գեղեցիկ է կինը։
     Հրեշտակը հայտնվեց
     կինը ծլկեց սարսափած
     Հրեշտակը կրկին
     ավլողին հասկացրեց
     որ նա ստեղծված է ավլելու համար
     և անհետացավ։
     Ավլողը ավելը վերցրեց
     հանկարծ գետի կողմից
     մի աղաղակ
     մի աղմուկ լսվեց
     անտարակույս
     խեղդվում էր ինչ֊որ մեկը
     նա մի պահ թողեց ավելը
     բայց հանկարծ
     թոթվեց ուսերը
     և գետից եկող աղմուկին անտարբեր
     շարունակեց ավլել
     հայտնվեց Պահպանիչ Հրեշտակը։
     Ավլողը ձեռքին ավել
     ավլում էր ջանքով առավել
     կարծես չէր ավլել երբեք
     խնամքով և օրինավայել։
     Բայց Հրեշտակը Պահպանիչ
     սպառնալից
     թափահարում է թեւերը
     մատ է թափ տալիս երկնքից
     և ավլողին հասկացնում է
     որ անկասկած շատ լավ բան է ավլելը
     բայց կա մի ինչ-որ արարած
     ար խեղդվելով է զբաղված
     և ավլողին ստիպում է
     համրի պես
     ավելորդ ձայներից
     խուսափել։
     Վերջապես
     երբ հոգնում է ավլողը
     երբ զզվում է ավլողը
     երբ
     երբ
     երբ
     ավլողը հանում է բաճկոնը, կոշիկը, շապիկը ամբողջ
     քանի որ չէր կարող ուրիշ կերպ
     ելնում է ցանկորմին
     ու մի ցատկ է անում «հրեշտակային»
     ու սուզվում է
     իսկ Հրեշտակը
     բառացիորեն «յոթերորդ երկնքում»
     Տիրոջն է խնկարկում։
     Իսկ երաժշտույունը
     իհարկե երաժշտական է
     անժխտելիորեն երկնային։
     Հանկարծ
     փրկվածին գրկած
     հայտնվում է ավլողը։
     Մի աղջիկ
     մերկ ու գեղեցիկ։
     Հրեշտակը խե֊խեթ
     չափում է նրան ոտից գլուխ։
     Իսկ ավլողը անսահման նրբանկատությամբ
     պառկեցնում է նրան նստարանին
     ուշքի բերում
     խնամում
     ու շոյում։
     Հրեշտակը միջամտում է
     ավլողին հորդորում
     խրատում
     որ «պղծությունը սատանայական»
     գրողի ծոցն ուղարկի
     բայց «պղծությունը սատանայական»
     շնորհիվ ավլողի խնամքի
     արդեն ուշքի եկած
     ժպտում է
     ժպտում է նաեւ ավլողը։
     Նրանք արդեն պարում են։
     Անեծք ու նզովք է թափում Հրեշտակը
     սպառնում է շանթահարել։
     Բայց ծիծաղից պայթում են նրանք
     համբուրվում են
     ու պարելով հեռանում։
     Պահպանիչ Հրեշտակը ուզում է մխիթարվել
     կատաղությունը ցրել
     առնոմ է ավելը
     և ավլում է … ավլում … ավլում … ավլում …
     ան-գը-թո-րեն։

Աղբյուրը` Ruba
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3031 | 0 | 0
Facebook