Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր կյանք կամ ինչպես սպանել մեր միջի «դևերին»

13:23, չորեքշաբթի, 30 հունվարի, 2013 թ.
Նոր կյանք կամ ինչպես սպանել մեր միջի «դևերին»

Տարեցտարի շատերի մոտ սրվում է այն զգացողությունը, որ մեր կյանքը նման է մի շրջափակված, անել փոսի, որտեղ անընդհատ նույն խնդիրներն են թափվում, անընդհատ մարդիկ են ներսուդուրս անում, գրեթե նույն էմոցիաները, նույն ապրումները և այսպես հավերժ… Ամեն անգամ, երբ մենք որոշում ենք նոր կյանք սկսել, նորից վերադառնում ենք մի կետի, որտեղից սկսել էինք:

Մեր օրգանիզմն իրականում մեզ էներգիա է տրամադրում որոշակի փոփոխություններ անելու, պայքարելու համար, իսկ մենք այն չենք օգտագործում, ցանկություններն ու դրանք իրագործելու անկարողությունը կուտակում ենք պարույրի նման: Յուրաքանչյուր այսպիսի պարույրը մի «դևիկ» է, որը պատրաստ է մինչև վերջ ուժաքամ անել:

Նոր կյանքը պետք է սկսել սիրուց, և առաջին հերթին այն պետք է լինի Ձեր հանդեպ: Որպեսզի իսկապես մաքուր էջից սկսեք, պետք է սովորեք ներել: Մոռացեք այն բոլոր դեպքերը, որոնք ստիպել են Ձեզ երկար տարիներ ատելություն զգալ, ազատվեք ատելությունից, ներեք:

Որպեսզի բարեհաջող կատարեք այն, ինչ պլանավորել եք, ավելացրեք Ձեր ցուցակում նաև «նոր կյանք» սկսելու մի քանի կարևոր սկբունքներ:

Սովորեք կենտրոնանալ դրական բաների վրա: Նյարդայնանալու եւ բոլորին չարված բաների կամ սխալների համար մեղադրելու փոխարեն, նկատեք եւ գովեք այն ամեն լավը, որ արվում է: Հաճախ գովեք ինքներդ Ձեզ և Ձեր մտերիմներին: Ինչքան շատ շնորհակալ լինեք, այնքան ավելի շատ առիթներ կունենաք այդ անելու:
     Տարբերեք իրականը կեղծից: Հիշեք, որ ամենադժվար և անհնարին նպատակները կեղծ նպատակներն են:

Մեր սխալներից շատերը գալիս են մեր վատ սովորույթներից: Փորձեք փոխարինել հին սովորույթները նորերով, ավելի օգտակարներով: Երբ Ձեզ բարկացնում են, երբ ուզում եք գոռալ, պոռթկալ, խորը շունչ քաշեք և, ասենք, լամբադա պարեք: Տարօրինակ է հնչում, բայց իսկապես արդյունավետ է: Դա շեղում է Ձեր ուշադրությունը, ծիծաղեցնում է Ձեզ, տալիս դրական էմոցիաներ, արդյունքում հեշտությամբ մոռանում եք բացասականի մասին: Հին խնդիրներին միշտ կարելի է նորովի արձագանքել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4667 | 0 | 0
Facebook