Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երազահան. ինչ եք տեսել և ինչ է դա նշանակում

13:55, ուրբաթ, 03 հունվարի, 2014 թ.
     Այսօր մենք ավելի ու ավելի շատ բան ենք իմանում մարդու օրգանիզմի հատկանիշների մասին։ Քնած մարդր շարունակում է ինֆորմացիա ընդունել արտաքին աշխարհից։ Այդ բանը համոզիչ ապացուցում են Մենդելեևի պատմածները, որը պարբերական աղյուսակը հայնագործել է քնած ժամանակ։ Նույնը կարելի է ասել, հարաբերականության - տեսության շատ հիմնադրույթներ նա ինչպես ասում են, արտահանել է քնից։
     Հենց քնի ժամանակ է ակտիվանում մարդու կապը նրա շրջապատի հետ։ Նա կարող է ազդանշաններ ընդունել այն իրադարձությունների մասին, որոնք դեռ հայտնի չեն նրան։ Եվ իհարկե, տեսնել կատարվող երազներ։ Հիշենք Հին Եգիպտոսի տիրակալին երազ եկած յոթ գեր և յոթ նիհար կովերին, որոնք բերքառատ և երաժշտ տարիների ավետաբերներն էին։ Հիշենք Չեռնոբիլի ատոմակայանի աշխատկիցներից մեկի երազը, ուր այրվում էր չորրորդ բլոկը։ Բայց եթե Եգիպտոսում ժամանակին կարողացան օգուտ քաղել երազից, ապա ատոմակայանի աշխատակիցները երազը տեսածի վրա պարզապես ծիծաղեցին։ Պետք չէ, անշուշտ, օրթոդոքսալ հայացք ունենալ երազների նկատմամբ և կարծել, թե ամեն երազ բան է նշանակում։ Դրա հետ մեկտեղ, սակայն, բացարձակապես է, որ մի շարք դեպքերում չի կարելի անտեսել երազների կապը շրջապատի իրականության հետ։
     Մարդու հնարավորությունների մեծագույն նվաճումներ են ցուցադրում էքստրասենսերը։ Նրանցից մեկը նշանավոր միսս Խասսէն էր, որը մի ժամանակ անգերազանցելի մասնագետ էր համարվում մտքեր կարդալու բնագավառում։ Վերջին անգամ 1912 թվականին հրատարակված նրա երազահանում հազար երազի մեկնաբանություն կար։
    
    
    

ԵՐԲ ՄԱՐԴԸ ՔՆԱԾ Է:
    
     Ինչպես բոլոր կենդանի արարածները, այնպես էլ մարդը քնում է հոգնած ժամանակ, երբ հանգստի կարիք ունի։
     Քնած վիճակում հոգնած օրգանիզմը վերագտնում է իր առուգանությունը, ուժեր է հավաքում նոր գործողությունների համար, որոնցից բաղկացած է կյանքը։
     Նյարդային ուժերի թուլացումը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, որով, իր հերթին, պայմանավորվում է կյանքի բոլոր ֆունկցիաների դանդաղեցումը։ Այդ իսկ պատճառով ուշադրությունն ու կամքը կորսվում են, վրա է հասնում մոռացումը՝ քունը։
     Քնի ժամանակ նյարդերը զգացողություններ չեն հաղորդում ուղեղին։ Բոլոր օրգաններից ամենաշատը հոգնում է տեսողությունը։ Աչքերը ամենաշատն են հանգստի, քնի ձգտում։
     Բոլոր օրգանները միաժամանակ չեն քուն մտնում։ Այն պահին, երբ հոգնած, ուժասպառ օրգանների մի մասր քուն է մտնում, մյուսները, պակաս հոգնածները, շարունակում են արթուն մնալ։
     Երազներն ու պատրանքներր հետևանք են այն բանի, որ օրգանների մի մասը քնած է, իսկ մյուսը շարունակում է արթուն մնալ։
     Հետզհետե բոլոր օրգանները հանդարտվում են վրա է հասնում խոր, հանգիստ քունը։ Մի քանի ժամվա նման քնից հետո, երբ օրգանները բավարար ուժ են հավաքում և նոր աշխատանքի կարիք զգում, իսկ տեսողության օրգանը դեռ չի հասցրել հանգստանալ, սկսվում են որոշակի, հաճախ լավ հիշվող երազները։
     Երազները հիշողության և երևակայության արդյունք են, ազատ մնացած կարողությունների և զգացմունքների մասնակցություն։ Դրա համար էլ երազները այդքան տարբեր են լինում իմաստով և քիչ կապ են ունենում այն ամենի հետ, ինչ կատարվում է իրական կյանքում։
     Հիվանդ, ուժերից վեր, ծանր աշխատանքով զբաղվող մարդկանց երազներր հաճախ նույնքան ծանր և սարսափելի են լինում։Երբ օրգաններից մեկը գերհոգնած է, գրգռված կամ հիվանդ, երազը դառնում է անհանգիստ, թեթև զգացողությունները երազում արտասովոր ուժ են ձեռք բերում։
     Կողքով անցնող սայլի անիվների ձայնը, օրինակ, կարող է ընկալվել իբրև ամպրոպ կամ հրետանազարկ, միջատի կծելը՝ մեծ, սարսափելի օձի խայթ և այլն:
     Երազներն իրենց բովանդակությամբ համարյա միշտ համապատասխանում են քնածի հասարակական դիրքի, մտավոր կարողություններին, ֆիզիկական վիճակին, խառնվածքին և հասակին։
     Հարուստը երազում շքեղություն և հաճույքներ է տեսնում, աղքատը՝ աշխատանք, կարիք, ստորացում, խնդրանքներ, դերասանը՝ բեմ, հասարակություն, ծափահարություններ, հիվանդը՝ բժիշկ, դեղեր և այլն։
     Կոշկակարը երբեք բանաստեղծի երազներ չի տեսնում։ Մուրացիկի երազը չի համապատասխանում միլիոնատիրոջ երազին;
     Սարսափելի, ծանր երազները առաջանում են հետևյալ պատճառներով, ուժեղ տպավորություններ, որևէ նշանավոր իրադարձությանը անձնական մասնակցություն, ստամոքսի վատ վիճակ, անհարմար անկողին, մարմնի անհարմար վիճակ և այլն։
     Դրա համար էլ շատ քիչ երազներ են առաքելական, ռեալ նշանակություն ունենում։
     Անիմաստ է հավատալ բացարձակապես բոլոր երազներին, հաշվի չառնել տվյալ երազի ծնունդ առնելու հանգամանքները։ Բայց նաև չի կարելի հաշվի չառնել այն, որ որոշ երազներ իրոք կանխատեսումներ են պարունակում։ Բոլոր երկրների ու ժամանակների պատմության մեջ շատ փաստեր կան, երբ երազներր նշանակալից իրադարձությունների կանխանշան են դարձել, ստիպել մտորել այս հարցի շուրջը, ցույց տվել, որ շատ դեպքերում երազները կարևոր նշանակություն են ունեցել։
     Երազները շատ ընդհանուր կետեր ունեն կանխատեսության երևույթի հետ, ճնշող մեծամասնությամբ իրականանում են կանխատեսության մեջ շնորհ ունեցող անձանց երազները։ Չպետք է մոռանալ նաև, որ այդ մարդիկ հաճախ իրենք էլ չեն իմանում սեփական շնորհի մասին։
     Մինչև հիմա էլ առաքելական երազները անբացատրելի են մնում։ Գիտությունն ի վիճակի չէ սահման գծել առաքելական և մղձավանջային երազների միջև։

Հեղինէ:
     Երազների գաղտնիքները բացահայտել ձգտող մարդկանց համար գոյություն ունեն մի քանի կանոններ։ Ահա դրանք,
     1. Տեսնված երազը արթնանալուց հետո անմիջապես պիտի պատմել ոչ թե թշնամուն, այլ ամենամոտիկ բարեկամին։
     2. Անգամ ամենասարսափելի երազից չրնկճվել, չհուսահատվել, այլ հանգիստ ու համբերատար սպասել նրա իրականացմանը։ Ծանր ու սարսափելի երազներր հաճախ բոլորովին հակառակ իմաստ են ունենում և դառնում երջանիկ իրադարձությունների նախանշան։
     3. Երազները լավ հիշելու համար ամեն շաբաթ անհրաժեշտ է փոխել բարձի տեղը։
    
     Արևածագին նախորդող երազներն ավելի մեծ նշանակություն ունեն, քան գիշերվա տեսած երազները։
     Մի անգամ տեսած երազը միշտ չի իրականանում և դրա համար հարկ է մեծ նշանակություն տալ առնվազն երեք անգամ տեսած երազներին։
     Երազները մեկնաբանելու համար հարկ է դիմել գիտակից, բարի մարդկանց, խուսափել չար, խավարամիտ անձնավորություններից։
    
     Երազները սովորաբար իրականանում, են սկսած հաջորդ առավոտից և մինչև ինը ամիս ժամկետում։
     Ցերեկվա ժամերին տեսնված երազներին սովորաբար նշանակություն չեն տալիս, դրանք չեն իրականանում։
     Երեկոյան ժամը 20- ից, մինչև 24 -ը տեսած երազները իրականանում են երկար ժամանակ անց, 24-ից մինչև գիշերվա 3 –ը ՝ երեք ամսվա րնթացքում, գիշերվա 3-ից մինչև լուսաբաց՝ շատ շուտ։
     Երազների նկատմամբ անսահման հավատը հանգեցնում է սնապաշտության, հաճախակի տագնապների և անհանգիստ կյանքի պատճառ է դառնում։
    
    
     Ամսվա օրեր
    
     1-ին— Այդ օրվա երազները ճշգրտորեն իրականանում են, կանխորոշում են բարին։
     2 ին – Դատարկ, ոչինչ չնշանակող երազներ են
     3 ին – Արագ իրականացող երազներ են
     4 ին – Երազներն արագ չեն իրականանում են
     5 ին – Երազներր լավ նշանակության ունեն
     6 ին –Երազներն իրականանում են, բայց ոչ շուտ։
     7-ին— Երջանիկ երազներ են, բայց դրանց մասին պետք չէ ոչ մեկին պատմել։
     8-ին— Երազները տանում են դեպի ցանկությունների կատարում։
     9-ին— Երազներն իրականանամ են և արագ հաջողություն խոստանում։
     10-ին— Երազներն արագ են իրականանում, բայց տանում են դեպի անախորժություններ։
     11-ին–– երազներն իրականանում են 11 օրվա ընթացքում ե տանում են դեպի ուրախություն։
     12-ին֊ - Երազներն իրականանամ են արագ և բարեհաջող։
     13-ին– Երազները տհաճություններ են խոստանում։
     14-ին— Անհաջող երազներ։
     15-ին֊ - Երազները շուտով կիրականանան բարենպաստ ելքով։
     16-ին– Երազները չեն իրականանամ և ոչ մի նշանակություն չունեն։
     17-ին- Երազները հաջողություն են խոստանում, իրականանում են քսան օրվա ընթացքում։
     18-ին— Երազների արդյունքը շահը է և նոր գնումներն են։
     19-ին— Երազները ընտանեկան անախորժություններ են խոստանում։
     20-ին— Երազները կատարվում են արագ։
     21-ին– Երազները արագ չեն կատարվում, բայց տանում են դեպի հարստություն։
     22-ին— Երազները նախազգուշացնում են տհաճություններից։
     23-ին— Երազները կատարվում են արագ։
     24-ին— Ուրախ երազներ են և շուտ են կատարվում։
     25-ին— Խաբեության և ստի երազներ։
     26-ին- Հաճույքի ն. զվարճության երազներ։
     27-ին— Անիմաստ, անգույն երազներ, որոնք ոչ մի նշանակություն չունեն։
     28-ին— Երազները որոշ դժվարություններ են խոստանում և կատարվում են երեսուն օրվա ընթացքում։
     29-ին— Երազները չեն կատարվում։
     30-ին– Ֆանտաստիկ երազներ են։ Կատարվում են ոչ միշտ և ոչ արագ։
     31-ին— Սիրային հաղթանակների և հահույքների երազները կատարվում են տասնհինգ օրվա ընթացքում։

Հեղինէ:
     Ա
    
     ԱԲԲԱ— Բարեհաջողության և. ուրախություն։
     ԱԳԻՏԱՏՈՐ_ Անսովոր ցանկություն։
     ԱԳՌԱՎ— Տխուր լուրեր, թախիծ, հիվանդություն։
     ԱԴԱՄԱՆԴ– Հարստություն և ընտանեկան երջանկություն։
     ԱԶԴՐ– Ընտանեկան գթություն։
     ԱԹՈՌ— Շահավետ պաշտոն։
     ԱԼԲՈՄ— Ուրախություն, երջանկություն։
     ԱԼԻՔՆԵՐ– Արգելք գործերում, սաջալության համար ջանքերի գործադրում և պայքար։
     ԱԼՄԱՆԱԽ- Հարստություն։
     ԱԼՅՈՒՐ— Ազնիվ, օգտակար աշխատանք։
     ԱԿԱՆՋՆԵՐ– Կեղծ լուրեր։
     ԱԿԱՆՋՕՂԵՐ— Ուրախություն, հարսանիք։ Ամուսնացածների համար՝ ծննդաբերություն։
     ԱԿՆՈՑ— Անվստահություն, խաբեություն և կասկածամտություն։
     ԱԿՐՈԲԱՏ— Գրավված դիրքին սպառնացող վտանգ։
     ԱՂ- Առողջություն և հաջողություն
     ԱՂԱԽԻՆ— Բամբասանք և խաբեություն։
     ԱՂԱՎՆԻ— Խաղաղություն, սեր, երանելիություն։
     ԱՂԲ— Բամբասանք, անախորժություններ։
     ԱՂԲՅՈՒՐ— Բոլոր առումներով ուրախ, հանդարտ, կուշտ և գոհ կյանք։
     ԱՂԲՅՈՒՐԻ ՋՈՒՐ– Մեծ շահ ամուսնությունից
     ԱՂՈԹՔ - Խնդրանք և մերժում։
     ԱՂՅՈՒՍ– Անշարժ գույքի տիրանալ։
     ԱՂՋԻԿ (գեղեցիկ) — Սիրային հաջողության։ Տգեղ՝ տհաճություն, սիրային դավաճանություն, խաբկանք
    
     ԱՂՎԵՍ– Ծպտված թշնամի։
     ԱՃՈՒՐԴ– Կորուստ։
     ԱՄԱԶՈՆՈՒՀԻ - Սիրային դավաճանություն։
     ԱՄԱՌԱՆՈՑ— Թշնամու հետ տհաճ բացատրություն։
     ԱՄԲԱՐ— Լի՝ հարստություն, դատարկ՝ աղքատության, անհաջողություն։
     ԱՄԲԻՈՆ (պրոֆեսորական) — Մտավոր դժվարին պարապմունքներ
     ԱՄԲՈԽ– Բուռն ժողով։
     ԱՄՊՐՈՊ– Անակնկալ, վախ, բարեհաջող ավարտ։
     ԱՄՊ— Գործնական դժվարություններ
     ԱՄՈՒՍԻՆ– Ուրախ լուր։
     ԱՄՈՒՍՆԱՆԱԼ- Դժվար պարտականություն, հոգսեր;
     ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ (ամուսնացածի համար) – Սիրած կնոջ դավաճանության։ Չամուսնացածի համար՝ խաբեության, թախիծ։
     ԱՄՍԱԳԻՐ (կարդալ) — Հարստանալ նոր գիտելիքներով։
     ԱՄՐՈՑ— Հավերժական կախվածություն։
     ԱՄՖԻԹԱՏՐՈՆ– Մեծ հասարակություն և ուրախ լուրեր։
     ԱՅՏԱՄՈՐՈՒՍ - Հարգանք և դրամ։
     ԱՅԲՈՒԲԵՆ— Հաջողություն գիտության բնագավառում:
     ԱՅԳԵՊԱՆ - Ծանոթություն և մտերմություն շատ օգտակար մարդու հեա։
     ԱՅԳԻ (մեծ, ծաղկող) — Առատություն, գործերին հաջողություն։ Լքված, թոշնող՝ տխուր ծերություն։
     ԱՅԾ— Հոգսեր, անշահավետ աշխատանք։
     ԱՅՐԻԱՆԱԼ– երջանկության, նոր կյանք։
     ԱՆԱՆԱՍ— Հաջողության բոլոր ձեռնարկումներում։
     ԱՆԱՍՆԱԲԱԿ– Փոփոխության դեպի լավը։
     ԱՆԱՏԱՄ– Թանկարժեք իրերի կորուստ։
     ԱՆԱՍՈՒՆ (արածող) - Բարեկեցություն, հաջողություն։
     ԱՆԳՂ— Վտանգավոր, սարսափելի թշնամի։
     ԱՆԴՈՒՆԴ— Վտանգ, անդունդ ընկնել՝ ծանր կորուստ, անդունդ շրջանցել՝ վտանգից խույս տալ, բարեհաջող կյանք։
     ԱՆԴՐԱՎԱՐՏԻՔ– Կայքի կորուստ, տհաճություն։
     ԱՆՒԾ— Հարստության ձեռքբերում։
     ԱՆԻՎՆԵՐ— Հնազանդություն, աշխատանք, հոգսեր։
     ԱՆԾԱՆՈԹ (կին) - Տղամարդու համար՝ ծառայական տհաճություններ; Կնոջ համար՝ վեճ սիրած մարդու հետ։ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆ– Դառնության և արցունքներ;
     ԱՆԿՈՂԻՆ– Հիվանդություն։
     ԱՆՄՈՌՈՒԿ– Ուրախություն։
     ԱՆՁԵՌՈՑԻԿ — (մաքուր) – Լւա| հասարակության մեջ գտնվել։ Կեղտոտ՝ վատ շրջապատ, բաժանում։
     ԱՆՁՐԵՎ— Գործնական հաջողություն, մեծ շահ։
     ԱՆՁՐԵՎ (հորդ) - Լողանալու ժամանակ՝ վտանգ։
     ԱՆՏԱՌ (կանաչ) – Առողջություն, գործերի հաջողություն, հարստություն։ Մոլորվել անտառում՝ հիվանդություն։ ԱՆՏԱՌԱԿ– Հաջողություն, հաճույք;
     ԱՇԽԱՏԵԼ (ինքը) — Հաջողություն։ Տեսնել ուրիշի աշխատանքը՝ հարստության։
     ԱՇՏԱՐԱԿ– Ուրախ լուր։
     ԱՉՔ (հատ ընկած) — Խաբեություն և. Վեճեր;
     ԱՉՔԵՐ (տեսնել ուրիշի անառողջ աչքերը) — Գործերի անհաջողության, խաբեություն, տհաճություններ։ Տեսնել առողջ աչքեր՝ հաջողություն։
     ԱՊԱՇԽԱՐԵԼ– Բարոյապես վերակենդանանալ;
     ԱՊԱՐԱՆՋԱՆ– Շուտափույթ ամուսնության։
     ԱՊՈՒՇ– Ծանոթություն և զրույց շատ գիտուն մարդու հետ։
     ԱՌԱՆՁՆԱՍԵՆՅԱԿ– Գժտություն և անախորժություններ;
     ԱՌԵՎՏՈԻՐ ԱՆԵԼ– Խաբել մոտիկներին։
     ԱՌԱՓՆՅԱԿ— Երջանիկ հանդիպում սիրած անձնավորության հետ։
     ԱՌՅՈՒԾ— Բարձրացում, փառք, մեծ պարգև։
     ԱՌՆԵՏ— Թշնամիներ, որոնցից դժվար Է ազատվել։
     ԱՌՎԱԿ– Ուրախ Լուրեր։
     ԱՌԵՎԱՆԳԻՉ— Տնային գողի հայտնաբերում;
     ԱՍԵՂ— Ի դեմս ընկերոջ թշնամու և դավաճանի պիտի հայտնաբերես։
     ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ– Խաբեություն, քծնանք, հիասթափություն։
     ԱՍՊԵՏ— Դավաճանություն, շրջապատի կողմից՝ նախանձ, չարություն։
     ԱՍՏԻՃԱՆՈՎ ԲԱՐՁՐԱՆԱԼ– Հաջողության, նպատակի իրականացում։ Իջնել՝ կորցնել սեփական արժանապատվությունը, անհաջողության կրել։
     ԱՍՏՂԱԴԻՏԱԿ - Կայքի գնում։
     ԱՍՏՂԵՐ— Լուրեր ազգականներից։
     ԱՎԱԶԱԿ– Վեհ, անախորժության։
     ԱՎԱՆԱԿ— Հաջողություն, հռչակ, փառք;
     ԱՎԵԼ— Փոփոխության դեպի լավը, կարգ ու կանոն գործերում։
     ԱՎԵՏԱՐԱՆ— Հոգեկան հանգստություն, խաղաղություն, սեր։
     ԱՏԱՄՄԱՔՐԻՉ– Վատ ախորժակ, ստամոքսի թուլություն։
     ԱՏԱՄՆԵՐ (սպիտակ) — Քո կամ ուրիշի աոողջության, հաջողաթյան նշան։ Սև ատամներ՝ հիվանդություն, չքավորություն։
     ԱՏՐՃԱՆԱԿ (տեսնել կամ կրակել) – Ընտանեկան մեծ անախորժություններ։
     ԱՐԱԳԻԼ - Ընտանիքի թվակազմի ավելացում։
     ԱՐԾԻՎ— Փառք, պատիվ, հարստություն։
     ԱՐԿ (հրանոթի) — Թշնամու կործանում։
     ԱՐԿՂ (լի) — Հաջողություն շահ։ Դատարկ՝ անհաջողություն։
     ԱՐՀԵՍՏԱՆՈՑ– հաջողություն, հարստություն։
     ԱՐՁԱՆ— Անշահավետ ձեռնարկում։
     ԱՐՑՈՒՆՔՆԵՐ— հանդարտություն, ուրախություն։
     ԱՐՄԱՎԵՆԻ— Հաջողություն արվեստում, ուրախություն։
     ԱՐՄԱՏ– Ծանր աշխատանք, հնազանդություն, աղքատություն
     ԱՐՅՈՒՆԱԽՈՒՄ ԿԱՄ ՄԻ ԱՅԼ ՀՐԵՇ - Հիվանդի ապքինում։ Հրեշին սպանել՝ հաղթել վտանգավոր թշնամուն, վիրավորել հրեշին՝ ծանր հիվանդություն կամ կարողության կորուստ։
     ԱՐՋ– Կոպիտ, չար, սարսափելի թշնամի։
     ԱՐՏՈՒՅՏ - Գործնական հաջողություն, երջանիկ խաղ։
     ԱՐՏԱՍԱՀՄԱՆ (գնալ) – Փոփոխություն դեպի լավը։
     ԱՐՏԱՔՍՈՒՄ -Դրության փոփոխություն, շահույթ, գործերի հաջողության։
     ԱՐԵՎ— Լուսավոր կյանք։ Մթագնում՝ դժբախտություն, հարված, թախիծ։
     ԱՐԵՎԱԾԱԳ— Փառք և հարստություն։
     ԱՐԵՎԱՄՈԻՏ— Մեծ ու երջանիկ փոփոխություն։
     ԱՓ— Նախատեսված նպատակի իրականացում, հաջողություն, բերկրանք։
     ԱՓՍԵ- Հաճախ եկող հյուրեր:
     ԱՔԱՂԱՂ– Ուրախ լուրեր, բարեկեցիկ կյանք;
     ԱՔՑԱՆ— Հոգեկան տառապանքներ;
     ԱՖԻՇ— Սուտ լուրեր
    
    

Հեղինէ:
     Բ
    
    
     ԲԱԶԵ— Վատ լոր, թշնամու վրեժ։
     ԲԱԼ— Հանցագործ սեր և անօրինական կապ:
     ԲԱԼԵՏ ԿԱՄ ՊԱՐՈՒՀԻ– Գործերի վատթարացում, ոտքերի հիվանդություն։
     ԲԱԺԱԿԱՃԱՌ (ասել կամ լսել) – Օժանդակել բարին կարևոր գործի։
     ԲԱԺԱԿՆԵՐ- Խնջույք։
     ԲԱԺԱՆՎԵԼ– Ընտասեկան ամուր կապեր։
     ԲԱՀ— Կորուստ, ճարված դժբախտություն։
     ԲԱՄԲԱԿ– Անօգուտ աշխատանք։
     ԲԱՂՆԻՔ– Թուլություն, անզորություն, անհույս վիճակ։
     ԲԱՆԱԼԻ– Շահավետ գործարք։ Բանալի կորցնել՝ ազատություն, կյանքի կամ իշխանության կորուստ։ Բանալի գտնել՝ շահ ստանալ։
     ԲԱՆԿ— Վնաս, կորուստ։
     ԲԱՆԿԵՏ— Հաջողություն հասարակության մեջ։
     ԲԱՆԿԻՐ– Դրամ կորցնելու վտանգ։
     ԲԱՆՋԱՐԱՆՈՑ– Առողջություն, հաջողություն
     ԲԱՆՋԱՐԵՂԵՆ— Սիրային հաջողություն։
     ԲԱՆՏԱՐԿՅԱԼ– Տխուր նորություններ;
     ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ- Ազատություն, անկախության։
     ԲԱՆՏԱՊԱՀ– Լավ ընկերոջ մասին ուրախ լուր։
     ԲԱՇԼՈՒՂ– Հարբուխ։
     ԲԱՐԱՔ— ճանապարհորդություն՝ մեծ ուրախություններով:
     ԲԱՐՁ- հոգնածություն, անտարբերություն։
     ԲԱՐՁՐԱՆԱԼ (բարձունք) – Հաղթահարել արգելքներ, հասնել բարձր դիրքի։
     ԲԵՄԱՀԱՐԹԱԿ– Հասարակական ժողովին մասնակցություն։ Լինել բեմահարթակի վրա՝ ընտրվել պատվավոր պոստում։
     ԲԵՌ (ծանր) — Կարիք, կախվածության։
     ԲԵՌՆԱԿԻՐ– Մեծ կարողության տիրանալ։
     ԲԵՌՆԱՍԱՅԼ– Անհաստատ, երերացող գործ։
     ԲԵՐԿՐԱՆՔ– Թախիծ ու արցունք։
     ԲԵՐՔ (հավաքել) – Շահ, ամուր առողջություն։
     ԲԶԵԶ— Պարտք, դրամային դժվարություններ:
     ԲԺԻՇԿ— Ուրախություն, հարսանիք, պարահանդես, թատրոն։
     ԲԻԼՅԱՐԴ— Վնաս, կորուստ։
     ԲԻԾ (զգեստի վրա) — Վիրավորանք, տհաճություններ։
     ԲԼԻԹ— Հաջողություն, ուրախություն, թխել՝ ստեղծել նոր գործ։ Ուտել՝ հաջողություն և մեծ շահ։
     ԲԼՈՒԶ (հագնել) - Սիրային հաջողություն և ուրախություն:
     ԲԼՈՒՐ (լցահողով) — Արգելք գործերի մեջ, դժվարություն և վտանգ։ բարձրանալ՝ հաղթանակ, ընկնել` անհաջողաթյուն։
     ԲՆԱԿԱՐԱՆ (փոխել) - Սիրային դավաճանություն:
     ԲՆՈՐԴՈՒՀԻ– Սիրային ինտրիգ։
     ԲՈԲԻԿ (քայլել) — Գործերի հաջողություն, շահ, հարստություն։
     ԲՈՌ–- Բամբասանք, թշնամանք, անախորժություն։
     ԲՈՑ- Հոգեկան ցնցում։
     ԲՌՆԵԼ (ձուկ) — Դատարկ ու անշահավետ զբաղմունք։
     ԲՐԻՆՁ— Առողջության, շահ, բարեկեցություն։
     ԲՐԻ— Միայնություն, թախիծ։
     ԲՈՒԽԱՐԻԿ— Ուրախ, խաղաղ ընտանեկան կյանք։
     ԲՈՒՐԴ— Գործերի հաջողություն, առողջություն։
     ԲՈՒՅՆ– Հարստության ձեռքբերում, հանգիստ և ուրախ կյանք: Սատկած ճտերով բույն՝ կարողության կորուստ, սնանկություն, աղքատություն։
     ԲՈՒՅՍԵՐ– Շահ և ուրախություն։
     ԲՈՒՖԵՏ– Տնտեսական հոգսեր։
    
    

Հեղինէ:
     Գ
    
     ԳԱԶ (վառ կրակով վառվող) — Հաջողություն և բերկրանք։ Թույլ կրակով՝ սիրային և գործնական անհաջողություն:
     ԳԱԶԱՆՆԵՐ– Անպետք մարդկանց շրջապատ ընկնել, վտանգի ենթարկվել:
     ԳԱԶԱՐ– Շահ, հաջողություն ամեն ինչում։
     ԳԱԹԱ– Ուրախ տոն։
     ԳԱՀ— Հաջողություն։ Նստել գահին՝ վտանգ։
     ԳԱՐԵՋՈՒՐ- Ուրախ հանդիպում, նոր ծանոթություն։
     ԳԱՐՈՒՆ— Հրճվանք, հաջողություն սիրո մեջ և գործերում։ Անսպասելի ճամփորդություն։
     ԳԱՐԻ— Առևտրական հաջողություն։
     ԳԱՅԻՍՈՆ— Փառք ու պատիվ։
     ԳԱՆՁ— Չիրականացած հույսեր:
     ԳԱՆՁԱՐԱՆ– Տուգանք կամ դրամի կորուստ։
     ԳԱվԱԹ (լի) – Շահ:
     ԳԴԱԼ— Ստամոքսի հիվանդություն։
     ԳԵՐԵԶՄԱՆԱՏՈՒՆ–Առողջություն, հաջողակ գործեր, երկար կյանք;
     ԳԵՐԵԶՄԱՆԱՔԱՐ– Պատիվ և հանգիստ կյանք։
     ԳԵՈՐԳԻՆԱ— Պատահական հարստություն։
     ԳԵՏ (հանգիստ) – Գործերի հաջողություն։ Արագահոս գնալ՝ անհաջողություն, հոգսեր;
     ԳԵՏԱՆՑ– Արգելքներ և տհաճությաններ:
     ԳԵՏՆԱՀԱՐԿ— Կորուստ, կողոպուտ։
     ԳԵՐԱՆ— Բնակավայրի փոփոխություն, ճանպարհ։
     ԳԵՐԱՆՆԵՐ— Հաջողություն, շահ, ունեցվածքի ձեռքբերում։
     ԳԵՐ— Փառք և պարգև։
     ԳԵՐԵԶՄԱՆ— Ծանր մեղադրանք, դատ, անհույս վիճակից բարեհաջող ելք։
     ԳԵՂԱԴԻՏԱԿ-Հետաքրքիր ճամփորդություն։
     ԳԵՂԱՆԿԱՐԻՉ– Գեղեցիկ վայր տեսնելու ակնկալություն։
     ԳԵՆԵՐԱԼ— Հնազանդություն, ենթակայություն, միջոցների բացակայություն։
     ԳԻՆԻ—Հանցագործ և հանցագործության մղող մարդու հետ ծանոթություն։
     ԳԻՆԵՏՈՒՆ (հարբեցողներով) — Ծանր հիվանդություն, հոգեկան թախիծ։
     ԳԻՆԻ— Ուրախություն, գործերի հաջողություն։
     ԳԻՇԵՐ (խավար) — Ուժասպառություն, աղքատության; Լուսն կա և պարզ՝ առողջություն:
     ԳԻՍԱՍՏՂ- Պատերազմ, սով, այլ դժբախտություններ։
     ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ (տրակտատ) — Հաշտություն թշնամու հետ։
     ԳԼԽԱՐԿ (լայնեզր) — Հեռավոր ճամփորդություն;
     ԳԼԽԱՐԿ (տղամարդու) — Հին ծանոթների հետ անսպասելի հանդիպում։ Կանացի` սիրային տեսակցություն:
     ԳԼԽԱՐԿԱՆՇԱՆ– Զուր տագնապ։
     ԳԼՈՒԽ (մեծ) — Գիտական գործերում հռչակ և հաջողություն։ Փոքր՝ աղքատություն, ծանր և անվարձահատույց աշխատանք։
     ԳԼՈԲՈՒՍ– Հաջողություն գիտության մեջ, օտարերկրյա հաջող ճամփորդություն;
     ԳՅՈՒՂ (ամռանը) - Ուրախություն և հաճույք; Զմոանը՝ թախիծ, տրտմություն։
     ԳՆԴԱԿ— Մանկության ընկերոջ հետ հանդիպում։
     ԳՆՉՈԻՀԻ— Սիրային դավաճանություն։
     ԳՈՂ— Վտանգ, կորուստ և թշնամություն։
     ԳՈՂՈՒԹՅՈՒՆ -Ստորացում, աղքատության, թախիծ։
     ԳՈՐԳ— Հանգիստ, բերկրանք, հարստություն։
     ԳՈԳՆՈՑ (պատռված ու կեղտոտ) — Հիվանդություն, ընտանեկան անախորժություններ; Մաքուր՝ հրաշալի առողջություն, հաջողություն ամեն ինչում։
     ԳՈՐԾԱՏԵՂ— ժառանգությամբ մեծ կարողություն ստանալ։
     ԳՈՐԾԱՄՈԼ– Առուծախի մեջ խաբված լյինել։
     ԳՈՐԾԵԼ (կտոր) –– Հաջող կոմերցիա։
     ԳՈՄԱՂԲ (կույտ) - Շահույթ կամ ժառանգության, հիվանդի համար՝ արագ ապաքինում։
     ԳՈՐՏ— Պատահական և շատ ձեռնտու գնում:
     ԳՈՐՏՆՈԻԿ— Երջանիկ լուր։
     ԳՏԱԾՈ— Հույսերի իրականացում։
     ԳՐԱՍԵՆՅԱԿ– Պաշտոնական զուր հոգսեր։
     ԳՐԻՄ (քսել) – Խաբեություն, երեսպաշտություն, կեղծություն։
     ԳՐԿԵԼ (մոտիկներին) ;- Գժտություն, տհաճություններ։ Գրկել կնոջը՝ դավաճանություն։
     ԳՐՔԵՐ (գնել, կարդալ կամ տեսնել) – Հաջողություն գիտության բնագավառում, հայտնագործություններ, ուրախ, բերկրալից, իմաստավորված կյանք։
     ԳՈՒԹԱՆ– Հաջողություն, տնտեսության ծաղկում։
     ԳՈԻԼՊԱ– Տհաճությունն, վեհ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
911955 | 2 | 0
Facebook