Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

Սոլակի միջնակարգ դպրոց
Մամուլի խոսնակ`
Սոլակի միջնակարգ դպրոց
14:43, երկուշաբթի, 18 մայիսի, 2015 թ.
ՈՉ ՈՔ ԵՎ ՈՉԻՆՉ ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ

«Ոչ ոք և ոչինչ չի մոռացվել» խորագիրն էր կրում Սոլակի միջնակարգ դպրոցում ապրիլի 27-ից մայիսի 8-ը անցկացված միջոցառումների 10-օրյակը՝ նվիրված Մեծ հայրենականի հաղթանակի 70-ամյակին, որով հայտնեցինք մեր անսահման հպարտությունն ու շնորհակալությունը բոլոր նրանց ովքեր ընկան հանուն մեր խաղաղ կյանքի, ովքեր վերադարձան հաղթանակած ՝ իրենց աչքերում թաքցրած պատերազմի սարսափները:

10-օրյակը բացվեց մայիսյան հաղթանակներին նվիրված փոքրիկ միջոցառումով: Աշակերտները բանաստեղծություններով ներկայացրին Ավարայրից մինչև Շուշի հայերի տարած հաղթանակները և երդվեցին շարունակել այդ հաղթական ուղին ՝ իրենց սերունդներին թողնելով էլ ավելի հզոր հայրենիք:

Երկրորդ և երրորդ օրերին անցկացվեցին շարադրությունների և նամակների մրցույթներ ՝ «Ես հաղթանակի սերունդն եմ» , «Շնորհակալություն պապիս» խորագրերով, որին մասնակցում էին բոլոր դասարանի աշակերտները:

8-11-րդ դասարանների միջև, ինչպես նաև տարրական դասարաններում, կազմակերպվեց և անցկացվեց ռազմամարզական խաղերի մրցույթ՝ փորձելով աշակերտներին դարձնել հայրենիքի վաղվա պաշտպաններ, նրանց մեջ ձևավորել տոկալու, պայքարելու, հաղթանակելու ձգտում, ցույց տալ, որ միասնությունը ուժ է:

Անցկացվեց նաև ասմունքի մրցույթ, որին մասնակցում էին 5-12-րդ դասարանների աշակերտները: Հնչեցին բանաստեղծություններ Հայրենական մեծ պատերազմի, զինվորի ու նրա կերտած հաղթանակի մասին:

Հետաքրքիր ու դիտարժան էին տարրական և 9-12-րդ դասարանների միջև անցկացված վիկտորինաները: Աշակերտները փայլեցին իրենց գիտելիքներով, պատերազմական երգերի իրենց իմացությամբ, իսկ որպես վերջաբան պարեցին հաղթանակի պարը՝ քոչարին:

Աշակերտները միջոցառումների 10-օրյակին մասնակցեցին նաև ձեռքի աշխատանքներով. լույս ընծայեցին պատի թերթեր, ալբոմներ, ձևավորեցին բացիկներ, պատրաստեցին հուշարձան-կոթողներ:

«Երբ պայթում են թնդանոթները, մուսաները չեն լռում» խորագիրն էր կրում հայոց պատմությունից և հայ գրականությունից անցկացված միասնական բաց դասը, որին մասնակցում էին 8-12-րդ դասարանի աշակերտները: Պատմության ուսուցիչները տվեցին բազմաթիվ տեղեկություններ Երկրորդ աշխարհամարտի և Հայրենական մեծ պատերազմի մասին, իսկ գրականության ուսուցիչները ներկայացրին պատերազմի դաշտում ծնված և մեծ սեր վայելած ստեղծագործությունները:

Այս բոլոր աշխատանքները ամփոփվեցին հանդիսավոր երթով՝ դեպի Մեծ հայրենականում զոհավածների հուշարձան և «Հաղթանակ 70» համադպրոցական միջոցառումով, որին ներկա էին նաև ծնողներ, պատվավոր հյուրեր և հաղթանակով վերադարձած երկու վետերաններ: Հնչեցին հաղթանակին նվիրված բանաստեղծություններ, երգեր՝ համեմված տեսանյութերով, երաժշտությամբ, նկարներով և կոչերով: Միջոցառումն ավարտվեց քոչարիով և լավատեսական խոսքերով.

Ու եթե նորից մրրիկ բարձրանա,

Մայիսի 9-ով պիտի վերջանա:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6650 | 0 | 0
Facebook