Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչեմ ապրողաց

հ.74 հիմնական դպրոց
Մամուլի խոսնակ`
հ.74 հիմնական դպրոց
23:27, ուրբաթ, 15 մայիսի, 2015 թ.
Կոչեմ ապրողաց

Երևանի թիվ 74 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Կոչեմ ապրողաց» խորագիրը կրող համադպրոցական միջոցառումը՝ նվիրված հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Դպրոցի VII – IX դասարանների աշակերտները պատմության ուսուցչուհիներ Զարուհի Բասենցյանի և Ալբինա Հարությունյանի ղեկավարությամբ մեծ հուզումով և պատասխանատվությամբ էին նախապատրաստվել:

Բովանդակալից ձևավորված բեմը, հոգեպարար երաժշտությունը, խոսուն ցուցասահիկն ու մաքուր և գեղեցիկ հայերեն խոսքը խոր տպավորություն էին գործում դահլիճում:

Աշակերտները ներկայացնում էին ոչ միայն հայոց ցեղասպանության, արևմտահայության հայրենազրկման փաստերը, այդ ոճիրի հտևանքները, այլև հնչեցնում էին համամարդկային ուղերձներ: Հայ պեզիայի ընտրանուց արտասանվող բանաստեղծությունները սեր և կարոտ էին արտահայտում կորսյալ հայրենիքի հանդեպ: Միջոցառումը հայոց սուրբ նահատակների հիշատակի ոգեկոչման հետ մեկտեղ վերազարդոնքի կոչնակներ էր հնչեցնում՝ հանդիսատեսին վարակելով պայծառ լավատեսությամբ:

Հաճելի էր տեսնել և լսել հայ պատանիների այն պատրաստակամությունը, որով կոչում էին մեզ՝ ապրողներիս, տերը լինել մեր պատմության, մեր ցավի, նաև՝ արդար պահանջի:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3975 | 0 | 0
Facebook