Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՛՛Պատերազմ և խաղաղություն՛՛

Երասխի միջնակարգ դպրոց
Մամուլի խոսնակ`
Երասխի միջնակարգ դպրոց
19:12, ուրբաթ, 08 մայիսի, 2015 թ.
՛՛Պատերազմ և խաղաղություն՛՛
    
    

Այսօր Երասխի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի Անի Կիրակոսյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ բաց դաս «Պատերազմ և խաղաղություն» թեմայով, որին մասնակցում էին 8-9-րդ դասարանի աշակերտներ և ուսուցիչներ: Բաց դասը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմի 70-րդ տարելիցին և սկսվեց լռության րոպեով, որով հարգանքի տուրք մատուցեցին ցեղասպանության զոհերի հիշատակին: Բաց դասի ընթացքում ուսուցչուհին աշակերտներին ներկայացրեց մանրամասներ Հայրենական պատերազմից, ինչպես նաև պատերազմի ժամանակ հայ ժողովրդի, սփյուռքահայության և հոգևորականների ցուցաբերած օգնության մասին: Այնուհետև երեխաները խոսեցին՝ պատերազմի վերաբերյալ ունեցած իրենց տեղեկություններից և խաղաղության մասին պատկերացումներից: Ուսուցչուհին դասն ամփոփեց Մայիսյան հաղթանակների պատմությունով՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան, Շուշի՝ նշելով, որ արդեն 23 տարի է՝ հայ ժողովուրդը Մայիսի 9-ը նշում է ոչ միայն որպես Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, այլև պատմական Շուշիի ազատագրման օր:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4862 | 2 | 0
Facebook