Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՛՛Բնագիտություն առարկան Երասխի միջնակարգ դպրոցում՛՛

Երասխի միջնակարգ դպրոց
Մամուլի խոսնակ`
Երասխի միջնակարգ դպրոց
21:34, երեքշաբթի, 05 մայիսի, 2015 թ.
՛՛Բնագիտություն առարկան Երասխի միջնակարգ դպրոցում՛՛

Այսօր 5-րդ դասարանում բնագիտության դաս էր: Դասի թեման էր «Բույսը, կառուցվածքը և բազմացումը»: Աշակերտները գրատախտակին գծագրել էին բույսերի կառուցվածքը, նկարել տերևների ու արմատների բազմազան ձևեր: Նրանք օրեր շարունակ խնամքով ծլեցրել էին տարբեր սերմեր, հավաքել էին տարբեր բույսեր: Աշակերտները ուսուցչուհու օգնությամբ համեմատում էին բույսերը, գտնում նմանություններ և տարբերություններ, կարևորում բույսի յուրաքանչյուր օրգանի դերը: Դասը ամփոփվեց դիագրամով, որտեղ բացահայտվեցին բույսերի և կենդանիների նմանություններն ու տարբերությունները: Աշակերտները շատ են սիրում առարկան և ունեն խնամքով գրված տետրեր:

Աշխարհագրության ուսուցչուհի Ա. Եղյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
5652 | 0 | 0
Facebook