Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բժիշկը հրաժարվել է վթարի ենթարկված աղջիկներին հետազոտել առանց նախատեսված վճարի

TaLiN Խալաֆյան
Մամուլի խոսնակ`
TaLiN Խալաֆյան
23:06, ուրբաթ, 15 հունիսի, 2012 թ.
Բժիշկը հրաժարվել է վթարի ենթարկված աղջիկներին հետազոտել առանց նախատեսված վճարի

Երևանում հունիսի 13-ին գիշերը ժամը 01.55-ին Խանջյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացածը «Մագա դանս» պարային համույթի ղեկավար Մարգարիտա Գյուլբարյանի (Մագա) հետ վթարի են ենթարկվել նաև նրա երկու ընկերուհիներ Շամիրամ Գրիգորյանը և Մարիամ Գևորգյանը, որոնք տեղափոխվել էին թիվ 1 հիվանդանոց:

Մարիամի մայրը՝ Մարգո Սուվարյանը, պատմեց, որ երբ երկու աղջիկներին՝ Մարիամին և Շամիրամին շտապ անհրաժեշտ էր ենթարկել հետազոտության, բժիշկները հրաժարվել են այն անել։

Համակարգչային տոմոգրաֆիայի դեպքում մարդուն սարքի մեջ տեղավորելով՝ կարճ ժամանակամիջոցում անց է կացվում ամբողջ մարմնի ռենտգենյան հետազոտություն, որն արձանագրում է հիվանդի ներքին օրգանների ֆունկցիաների խախտումները, բացահայտում ներքին արնահոսության և կոտրվածքների առկայությունը։

Այս հետազոտություն անցկացնող բժիշկը, սակայն, հրաժարվել է այն իրականացնել մինչև չվճարվի համապատասխան գումարը։ Աղջկա մայրը պնդել է, որ հետազոտությունը պետք է կատարվի անհապաղ, քանի որ հետազոտության արդյունքում հնարավոր է բացահայտվի ներքին արնահոսություն, իսկ ուշացնելու դեպքում երկու աղջիկներ էլ կարող են մահանալ։

Բժիշկը արհամարհանքով արտասանել է՝ «սրան հավաքեք ստեղից, տարեք» արտահայտությունը և հրահանգել է ուղեղի ցնցումով ծանր վիճակում հայտնված Մարիամ Գևորգյանին ազատել սենյակը ու գնալ տուն։

Վերջինիս մայրը պահանջել է փաստաթուղթ, որտեղ նշված կլիներ մահամերձ 2 աղջիկներին ՀՏ հետազոտություն անելուց հրաժարվելու փաստը, որից հետո մայրը պատրաստվում էր շտապ օգոնւթյուն կանչել և աղջկան տեղափոխել ուրիշ հիվանդանոց, իսկ մյուս օրը՝ պատասխան պահանջել նման անմարդկային վերաբերմունքի ու աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար։

Այդ ժամանակ բժիշկներից մեկը պատգարակով տարել է Մարիամին նկուղային հարկում գտնվող ռենգտենոլոգիայի կաբինետ և 1.5 ժամ կատարել տեղային ռենգտեն՝ օրգաններն առանձին-առանձին նկարելով։

Նույն հետազոտությունը տոմոգրաֆիայով կտևեր ընդամենը 10 րոպե, որից հետո կարելի էր իրականացնել շտապ միջոցառումներ աղջիկա կյանքը փրկելու համար։ Մայրը նշում է, որ բժիշկը այդպես էլ հրաժարվեց այն իրականացնելուց։ Շամիրամին, որի վիճակը ավելի ծանր էր, ի վերջո հետազոտել են։

Բարեբախտաբար, Մարիամի մոտ չեն հայտնաբերվել արնահոսություն կամ լուրջ կոտրվածքներ, քանի որ 1.5 ժամ ուշացնելու պարագայում նրան ոչինչ արդեն չէր կարող փրկել։ Արհեստականորեն երկարացրած հետազոտությունից հետո պարզվել է, որ լուրջ բուժում անցնելու համար աղջիկը հիվանդանոցում պիտի մնա մոտ 10 օր, սակայն մայրը հրաժարվել է վստահել աղջկա կյանքը նման բժիշկներին և աղջկան տեղափոխել է տուն։

Աղջիկն այժմ տնային պայմաններում է անցնում իր բուժումը հատուկ հրավիրված բժշկի և բուժքրոջ վերահսկողության տակ։ Բժիշկների կողմից նման անմարդկային վերաբերմունքի հետևանքով մայրը հայտնվել է գերհուզական վիճակի մեջ։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
3
7293 | 10 | 3
Facebook