Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հակոբավանք

Յանա
Հեղինակ`
Յանա
13:27, երեքշաբթի, 22 հունվարի, 2013 թ.
Հակոբավանք
    
     Հակոբավանք կամ Մեծառանից Սուրբ Հակոբա վանք, հայկական ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Արցախ նահանգիՄեծառանք գավառում (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջան, Քոլատակ գյուղի մոտ, 1, 5 կմ հս.): Վանքը եղել է նշանավոր ուխտատեղի, գավառի կրթության ու գրչության կարևոր կենտրոններից: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Պահպանված ամենահին արձանագրությունը վերաբերում է 853 թ.: Ըստ գրավոր տեղեկության՝ վանքի եկեղեցին նորոգվել է XII դ.: Համալիրի կառույցների մեծ մասը ստեղծվել է XII-XIII դդ., արլ. կողմի պարսպապատին կից բնակելի և տնտ. շենքերը, ըստ արձանագրության՝ XVII- XVIII դդ.: Պարսպապատ համալիրի կազմում են երկու միանավ եկեղեցիներ, երկու գավիթ, բնակելի շենքեր: Բազմերանգ խաչքարերի, գերեզմանաքարերի ու վիմագիր սալաքարերի (երկարությունն ավելի քան 2 մ ) օգտագործմամբ ուշագրավ է եկեղեցիների ծավալային հորինվածքի օրգ. մասը կազմող եռակամար գավիթ-սրահը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10355 | 0 | 0
Facebook