Հարգելի
my.mamul.am կայքի անձնակազմ` այսօր ձեզքնից նամակ ստացանք, որում ասվում է` , - «Հարգելի MUSALER INFO-PROJECT
Դուք խախտում եք գրանցման և օգտագործման պայմանները:
Դուք տարածում եք էթիկայի կանոնները խախտող լուսանկարներ:
Նման հրապարակումների կրկնման դեպքում մենք կարգելափակենք Ձեր էջը»:
Նախ նշենք, որ մենք խորապես ցավուն ենք, որ կան նման լուսանկարներ և մեր հերթական գրառման նպատակն էլ այդ երևույթի դեմ պայքարին էր նվիրված և ոչ թե ինչ-որ կանոններ էր խախտում:
Հետևաբար` ավելի նպատակահարմար կլիներ, եթե ոչ թե մեր էջը արգելափակեիք, կամ մեզ գրեյիք նման բաներ, այլ այն անձնավորություններին, ովքեր նման ֆոտոշարքեր են պատրաստում և տարածում սոցցանցերում, դիտումներ և գումարներ են աշխատում:
Մենք` պարզապես մարդիկ ենք, ովքեր ցանկանում են ապրել առողջ հասարակության մեջ և մենք կարծում ենք, որ խնդիրը պետք է վեր հանել և քննարկել, իսկ եթե դա թաքցնենք` դա բացարձակապես չի դադարի գոյություն ունենալ:
Մենք` ոչ թե ինչ-որ էթիկայի կանոններ ենք խախտել, այլ մեր նյութով և տեղադրած լուսանկարով` ցույց ենք տվել այն, որ ինչ-որ տեղ այդ կանոնները խողտվում են: Մենք բարձրաձայնել ենք այդ մասին, որպեսզի երևույթը համապատասխան արձագանք գտնի և դատապարտվի:
Մեր տեղադրած նկարը` *****գրաֆիկ բնույթի չէ, և չի պարունակում *****ագրական լուսանարներին բնորոշ տարրերը, կամ այլ արգելված բաներ: