Համացանցում շարունակում են տարածվել Էջմիածնի գերեզմանների վրա պարող և զվարճացող երկու կանանց լուսանկարները:
Նշենք որ լուսանկարներում պատկերված է Մայր տաճարից Սբ. Գայանե եկեղեցի տանող ճանապարհի ձախ կողմում գտնվող Էջմիածնի միաբանության գերեզմանոցը (17-20դդ.), որտեղ թաղված են բազում բարձրաստիճան հոգևորականներ և մտավորականներ, ինչպիսիք են Առաքել Դավրիժեցին և Երեմիա Եպիսկոպոս Օշականցին: Վերջինիս Տապանաքարի գրությունն անգամ մեծ գիտական ուսումնասիրությունների առիթ է հանդիսանում:
Պարզվեց, որ 17-20 դարերի գերեզմանների վրա պարած, զվարճացած և այս ամենը նաև լուսանկարահանած անձնավորություններից մեկը «Օդնոկլասնիկ» սոցցանցում առավել հայտնի է
Dinara 777 / ok.ru/profile/555650969968 / անվամբ: Սակայն լուսանկարներում պատկերված անձնավորությունների իրական անունները դեռևս հայտնի չեն:
Չի պարզվում նաև, թե նրանք պատրաստվում ե՞ն արդյոք հանրությունից ներողություն խնդրել, կամ ենթարկվել պատասխանատվության: