Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Զինվորը ունի հասարակության կարիքը այլ ոչ տգետների ու փալաս հիշեցնող մարդկանց

16:50, չորեքշաբթի, 26 օգոստոսի, 2015 թ.
Զինվորը ունի հասարակության կարիքը այլ ոչ տգետների ու փալաս հիշեցնող մարդկանց
     Մեր զինվորը ամեն րոպե էլ ունի հասարակության ջերմ կարիքը...
     Զինվորը մենակ սահման պահելու և հայրենիքը պաշտպանելու համար չէ, նա հասարակության լիիրավ անդամ է, ցավով նշում եմ, որ մեր հասարակությունը տարանջատել է ու դարձրել հասարակության անջատ մաս, ոմանք էլ օգտվում են առիթից և կեղծ հայրենասիրությունը առաջ քաշելով բանակ գովազդում՝ քիչ չեն նման մարդիկ, մենք ամեն րոպե էլ ականատես ենք լինում զեղծարարությանը, մարդկանց ոչ անմիջական վերաբերմունքը դեպի բանակը, գնում ենք զորամաս ու գնաց անմիտ նկարները ՝ չմտածելով, որ թուրքը այդ նկարների միջոցով որսում է ինչ իրեն պետք է..և հետո, մարդիկ ամեն ինչ անում են ցուցադրական, այստեղ լավ էլ հառնում և տեսնում ենք ամեն թփի տակ նկար՝ զինվորի հետ և հետո...
     Ձեզ դուր գալիս է, Զինվորը ունի հասարակության կարիքը այլ ոչ տգետների ու փալաս հիշեցնող մարդկանց, մեր զինվորների երազանքը մեկն է անխափան ծառայություն, ողջ առողջ վերադարձ տուն, ծնողներինը՝ Աստված պահապան զինվորներին, իսկ հասարակությանը, երբ ընկնենք զորամասի դուռը այդ պահին էլ կսկսենք մտածել բանակի մասին, Բանակ - հասարակության կապերը ամրացնելու առաջին խթանը հասարակությանն է, մենք սովոր ենք միայն քննադատորեն մոտենալ ամեն ինչին, բայց մեկ օր չենք քննադատի մեր վերաբերմունքը սպան և զինվորը, միայն սիրում ենք ասել, բայց անել չենք սիրում և տեղի ենք տալիս անմիտ կարծիքների; Լավ հիշեք բանակն էլ է մերը, զինվորն էլ, սպան էլ և նրանց մեծ խնդիրները մեզ էլ են վերաբերվում ՝ կապված կլինի զինվորի առողջական, կենցաղային, սանիտարահիգենիք և իրավունքների ոտնահարման վերաբերյալ, այդ բոլորը մերն է, պետք չէ երես թեքել և անուղղակիորեն մոտենալ բանակային խնդիրներին և հիշել զինվորականին միայն զինվորական տոն օրերին, միշտ հիշեք նրանք ամեն րոպե զգում են մեր կարիքը; Իսկ մեր թեթևակի ուշադրությունը միմիայն կարժանանա մեծ ողջույնի.
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4627 | 0 | 0
Facebook