Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռեժիսորի պատկերած ապրումները համամարդկային են:

onlineArt
Մամուլի խոսնակ`
onlineArt
01:15, երեքշաբթի, 27 հունվարի, 2015 թ.
Ռեժիսորի պատկերած ապրումները համամարդկային են:

Հերոսը խառնում է ռեալի և իռեալի սահմանը և այդ սահմանում դժվար է հասկանալ որտեղ է սկսվում և վերջանում իրականությունը... Նա դառնում է տիկնիկ, իր կյանքի փիլիսոփայությունն է ձեռք բերում, որն իր տարիքի համար միակ ճիշտն է.

ՀԱՍՑՆԵԼ ԱՊՐԵԼ…

Ուլիխանյան ակումբում կայացավ Հարություն Գալֆայանի հերթական ներկայացումը «Քո մասին է» վերնագրով: Այս անգամ կաֆե թատրոն ժանրում. Կոկտեյլներ, հենց ռեժիսորի կողմից պատրաստած թխվածքներ իր դիզայնով…

Ամեն ինչ անցավ հիանալի թեև անձրևային օրվան..

Ներկայացումը Հարությունը բեմադրել էր դեռ երկու տարի առաջ: Այժմ ներկայանում էր յուրովի վերաբեմադրած:

Հանդիսատեսը բազմիցս նշել է, որ ռեժիսորին հաջողվել է որսալ պատմվածքների ռիթմն ու պոետականությունը: Այս ներկայացումը խոսքի տարբեր արտահայտչամիջոցների հեքիաթ է, իսկապես տեղափոխվել հեքիաթ:

Վերջին շրջանում մարդկությունը գնում է այդ ուղղությամբ՝ նուրբ երանգներով: Ռեժիսորի պատկերած ապրումները համամարդկային են:

Պատմվածքների հեղինակ Անուշ Ասլիբեկյանը նշել է, որ պատմվածքները գրել է երբ Հարությունի տարիքին էր: Երբ ունենում ես սեր, հիասթափություն, բանավեճ առանց պատճառ: Նա նաև հավելել է, որ արձակը բեմ բերելով Հարությունը կարողացել է թատրոնի մի նոր տեսակ բերել, որը թույլ է տալիս հանդիսականն ունենա իր սեփական, պատմությունը: Զգայականը դնել տրամաբանական շղթայի մեջ, որը պատմում է մեծ պատմություն և չի պարտադրում ունենալ սկիզբ ու ավարտ: Իմպրեսիոնիստական է, էքսցենտրիկ:


    
    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4187 | 0 | 0
Facebook