Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Փաստեր հարսանիքի մասին

Meline
Հեղինակ`
Meline
17:42, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
Փաստեր հարսանիքի մասին

1. Սաոմայում հարսնացուի զգեստը պատրաստվում է թթի ծառի կեղևից:

2. Նիգերիան ունի գեղեցկության իր իդեալը: Եթե մինչև հարսանիքը (կամ հարսանիքից հետո որոշ ժամանակ անց) հարսնացուն ձեռք չի բերում փամփլիկ կազմվածք, փեսացուն իրավունք ունի նրան հետ տանել ծնողների մոտ:
     3. Իսկ Քենիայում գոյություն ունի մի ավանդույթ, որի համաձայն հարսանիքից հետո մեկ ամսվա ընթացքում փեսացուն պարտավոր է հագնել կանացի հագուստ, որպեսզի կարողանա հասկանալ թե ինչ ծանր է կին լինելը՝ հատկապես Քենիայում:
     4. Նամիբիում քողի փոխարեն հարսնացուի գլխին հագցնում են այծի կաշվից պատրաստվոած հատուկ հարդարանք, որը կոչվում է «Էկորի»:
     5. Եթովպական Սուրմա ցեղի ավանդույթի համաձայն, մինչև հարսանիքը հեռացնում են աղջկա ներքևի ատամները, ծակում են շրթունքը և այնտեղ տեղադրում են կավե սկավառակ: Ժամանակ առ ժամանակ այն փոխում են ավելի մեծ տրամագիծ ունեցող սկավառակով:
     Որքան տրամագիծը մեծ լինի, այնքան հարսնացուի օժիտը շատ կլինի, որովհետև այնտեղ սկավառակը խորհրդանշում է հարսնացուի ընտանիքի հարստության մակարդակը:
     6. Յավա կղզում և էլի որոշ երկրներում ամուսնությունը գրանցելուց առաջ զույգը պետք է տուրք վճարի բյուջեին:Սակայն ոչ գումարային, այլ՝ մկների պոչերով: Նորապսակները պետք է որպես ամուսնական տուրք 25 պոչ հանձնեն տեղի ադմինիստրացիային:
     7. Ալբանիայում ամուսնական առաջին գիշեր հասկացությունը պայմանական բնույթ ունի: Ըստ ավանդույթի՝ երեք օր և երեք գիշեր նորաթուխ կինը պետք է դիմադրի ամուսնու սեռական ոտնձգություններին: Դա արվում է չար հոգիներին շփոթեցնելու համար:
    

8. Իսկ նենեցները առանձնապես չեն անհանգստանում հարսանեական խորտիկների հարցով և հյուրերին մատուցում են եղնիկի հում միս:
     9. Ամեն ինչ ավելի պարզ է Նոր Գվինեայի մոտ գտնվող Տրոմբրինում: Ուզու՞մ ես ամուսնանալ: Ցեղի մյուս անդամների ներկայությամբ ապագա ամուսնուդ հետ սնվիր նույն ափսեից: Կերա՞ր: Այժմ դու ամուսնացած մարդ ես:
     10. Եվ վերջապես, եթե դուք ներկա գտնվեք Բալի կղզում տեղի ունեցող հարսանեական արարողությանը, ապա բավականին կզարմանաք հարսանեկան սեղանի շուրջ տեսնելով միայն կանանց: Իսկ տղամարդիկ հանգստանում են: Չէ՞ որ այն համեղ կերակուրները, որոնք ուտում են կանայք պատրաստել են հենց նրանք՝տղամարդիկ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8187 | 0 | 0
Facebook