Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

-Ի՞նչ ազդեցություն ունի փողն աշխարհում: Ի՞նչ կլինի, եթե մարդիկ անկախ հանգամանքներից հավասար փող ստանան:

16:12, շաբաթ, 19 հունվարի, 2013 թ.
-Ի՞նչ ազդեցություն ունի փողն աշխարհում: Ի՞նչ կլինի, եթե մարդիկ անկախ հանգամանքներից հավասար փող ստանան:
     Ո՞վ կցանկանա իր կարծիքը հայտնել, թե ին՞չ է` սուտը և առաջարկել լուծման տարբերակ: Առաջարկում եմ խնդրանքով դիմել որևիցե հաղորդմանը, որպեսզի թույլ տրվի խոսել նման թեմայի շուրջ քանի որ ամեն վատ բանի հիմքը սուտ խոսելն է:Անձամբ ես այդ երևույթն այնքան եմ կարողացել զսպել, որ վերջին տարվա մեջ մի քնի սուտ եմ խոսել, ի տարբերություն`այսօրվա հասարակությանը և պատրաստվում եմ ամբողջովին վերացնել այն:
     Կարծում եմ`բոլոր վերահսկող կառույցները ստեղծվել են պայքարելու ստի դեմ, սակայն գործում են հենց ստելով, ինչն ունենում է իր տրամաբանական հետևանքները:
     Ես արդեն տարբեր կերպով փորձել եմ բարձրաձայնել այս ամենի մասին:
     թվով յոթ առաջարկ ենք արել մոտավորապես հիսուն կազմակերպությունների, որոնք են`կրոնական, իշխանական և լրատվական:
     Խոսքը գնում է`համազգային, համաշխարհային և համամարդկային թեմաների մասին:
     Խնդրում եմ եթե կարող եք որևէ կերպ օգնել իրականացնելու այս ծրագիրը`ԱՐՁԱԳԱՆՔԵՔ.
     Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ իմ Facebook-յան էջում.
    
     Նաև կցանկանամ ներկայացնել, այս վերջին օրերին կատարած գործերը, որոնք կրկին առանց առանձնահատուկ առձագանքի:
     1.Հատուկ նամակ` Ես հրավիրում եմ պարզաբանելու մի հետաքրքիր թեմա:
     2.Թեման է`ի՞նչ է նշանակում սուտ:
     3.1Թեմային հրավիրում եմ` Արթուր Հունանյանին, որովհետև Նրա հետ եմ Միաբանել և Նրա հետ եմ Տեսնում Աստծո Արքայությունը:
     3.2Թեմային հրավիրում եմ` Կոմիտաս Վարդապետին, որովհետև մենք Հայ Առաքելական Եկեղեցու անդամ ենք և իր հետ ունեցել եմ այսպիսի զրույց.
     -Ես շատ բարձր եմ գնահատում`ձեր համարձակությունը եթերում: Ի՞նչ եք կարծում` ի՞նչ չափի վտանգ է սպառնում երկրագնդին հաշվի առնելով կրոնական տարաձայնությունները, ատոմային ռումբերը, անհանդուրժողականությունը գերպետությունների միջև, Սիրիայի սահմանին պատրիոտների առկայությունը...
     Շնորհակալություն
     -Բավականին լուրջ վտանգ։
     -Ի՞նչ ազդեցություն ունի փողն աշխարհում:
     Ի՞նչ կլինի, եթե մարդիկ անկախ հանգամանքներից հավասար փող ստանան:
     -Կխորանա անտարբերությունը
     -Շնորհակալություն, սակայն կխնդրեմ ժամանակ ունենալու դեպքում ընթերցեք հետևյալ նամակը:
     3.3Թեմային հրավիրում եմ`Նախագահի Թեկնածու Անդրեաս Ղուկասյանին, որովհետև
     նրա հետ ունեցել եմ հետաքրքիր զրույց.
     -Աստուած օրհնի բոլորիս, ի՞նչ եք կարծում` ի՞նչ չափի վտանգ է սպառնում երկրագնդին, հաշվի առնելով կրոնական տարաձայնությունները, ատոմային ռումբերը, անհանդուրժողականությունը գերպետություների մեջ, Սիրիայի սահմանին պատրիոտների առկայությունը...
     Շնորհակալություն
     -Իմ կարծիկով երկրագունդը կդիմանա այս ամենին։
     -Ի՞նչ ազդեցություն ունի փողն աշխարհում:
     Ի՞նչ կլինի, եթե մարդիկ անկախ հանգամանքներից հավասար փող ստանան:
     -Փողն ազդեցություն չունի։ Մարդկանց վրա ազդեցություն ունի ագահությունը։
     -Շնորհակալություն, սակայն կխնդրեմ ժամանակ ունենալու դեպքում ընթերցեք հետևյալ նամակը:
     -Խնդրեմ, բայց իմ հարցը մնաց անպատասխան:
     Սրանից հետո ես ուղարկել եմ այն նամակը, որի մասին Խոսում եմ` այն կարող եք տեսնել իմ facebook-յան էջում :Նա պատասխան չի ուղարկել:
     3.4Թեմային հրավիրում եմ`հեռուստահաղորդավար Արթուր Կիրակոսյանին, որովհետև նրա հետ զրուցել եմ հետևյալը.
     -Բարև ձեզ, մենք հանդիպել ենք բանկում, որտեղ ես ասացի երկար ժամանկ է`ինչ փորձում ենք հանրությանը մեր ծրագիրը ներկայացնենք, խնդրում եմ մեզ օգնել այդ հարցում, գոնե խորհուրդով:
     -Ի՞նչ ծրագրերի մասին է խոսքը:Ու՞մ ծրագրերի
     -Ես ուղարկեցի վերնծված նամակը:
     -Գիտեք, ես հիմա չեմ կարող այսքան երկար տեքստ կարդալ:Հետո, երբ ժամանակ ունենամ ու հոգնած չլինեմ, կկարդամ:Բայց որևէ բան հանրությանը հասցնելու ամենակարճ ճանապարհը որևէ ակումբում ասուլիս հրավիրելն է:
     -Շնորհակալ եմ ուշադրություն դարձնելու համար, այդ տեքստում նշված է, որ մենք դիմել ենք մամուլի ակումբներին և այլ նմանատիպ միջոցների, կխնդրեմ ժամանակ ունենալու դեպքում կարդացեք, դա մեզ համար շատ կարևոր է:
     4.Իմ հրավիրելու նպատակն է` Բացահայտել սուտը այսինքն`մարդիկ Հարցի պատասխանը չիմանալով` պատասխանում են և ստացվում է սուտ:
     Ես ցանկանում եմ միաբանել:
     5.Առաջարկում եմ Հանդիպել որևէ հեռուստահաղորդման շրջանակներում, որպեսզի հասանելի լինի հանրությանը:
     6.Ես ցանկանում եմ` որոշ չափով ներկայացնել, իմ կարծիքը ստի մասին:
     Այսօր` հունվարի 15-ին, երեկոյան ժամը 18:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում կատարվեց Խոկման արարողություն: Հընթացս արարողության «Արարատ» հոգևոր միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը «Ստախոսություն» թեմայով քարոզեց «Արարատ» հոգևոր միության համայնքին և Խոկման մասնակից հայորդիներին:
     Այնուհետև Տեր Հայրը աղոթք կատարեց Խոկման մասնակից հավատացյալների, հայ ժողովրդի զավակների, և բոլոր նրանց համար, ում ծննդյան տոնի առիթով «Արարատ» հոգևոր միությունը նախապես աղոթք-շնորհավորանք էր հղել համացանցի միջոցով, Որին ես մասնակցեցի:Այնտեղ նշեցին, որ Կոմիտաս Վարդապետը, հարազատ մարդու կորստի պատճառով չի կարող մասնակցել, սակայն նախատեսված թեման կքարոզվի:Քարոզի ընթացքում մեզ միացավ Կոմիտաս Վարդապետը, դեմքի արտահայտությունից զգացվում էր վիշտը և հավանաբար դրա պատճառով չխոսեց և մի փոքր շուտ գնաց :
     Քահանան խոսեց ստախոսության մասին, որը մենք ուզում ենք վերացնել և տեսնում եմ, որ նույնն ուզում են իրենք, նույնն ուզում են բոլորը:Սակայն մինչ հիմա չի ստացվում.ստում ենք բոլորս դա նշեց նաև Քահանան:Սիրելիներս ես կցանկանամ իմ կարծիքը հայտնել`այն մասին, թե ի՞նչ է սուտը:Կխնդրեմ ներողամտորեն մոտենալ:
     1.Սուտը ոչ այլ ինչ է քան`ճշտի բացակայություն.դա ևս նշեց Քահանան:Սուտը առանց ճշտի չի կարող լինել, իսկ ճիշտը չի կարող իր մեջ որևէ սուտ պարունակել`ճիշտը բացարձակ է:Գրիգոր Տաթևացու մեջբերումներից`Արիստոտելն ասում է, թե սուտն աստիճան ունի, որովհետև մեկը փոքր սուտ է, ինչպես չորսին հինգ ասելը, իսկ մյուսը`մեծ ինչպես չորսին հազար ասելը:Արդ փոքր սուտը կամ ճշմարիտ է, կամ մոտ է ճշմարտությանը, ինչպես այն, որ քիչ սև է`սպիտակ է կամ` մոտ սպիտակին:Բայց որևէ առարկա չի կարող մոտիկ լինել ճշմարիտին, եթե ամբողջովին ճշմարիտ չէ:ԵՎ եթե որևէ առարկա ամբողջովին ճշմարիտ է, հարկ է նաև, որ այն լինի համակ էություն, որովհետև, որ համակ ճշմարիտ է`առավել էություն է, իսկ այն, որ համակ էություն և ճշմարտություն է, Աստված է:Այսպես կարող ենք ցույց տալ նաև բարության աստիճանով, որովհետև կա, որ բարի է, կա, որ`բարեգույն, ապա ուրեմն`մեկին հարկ է համակ բարի լինել և այն Աստված ինքն է:
     2.1Մի՞թե սուտ չէ այն, որ տղամարդիկ շնության համար կանանց քարկոծում են իսկ իրենք զարգացնում`մարմնավաճառությունը, կամ կանայք խոսում են դավաճանությունից իսկ իրենք գայթակղում:
     2.2Մի՞թե սուտ չէ այն, որ տղամարդիկ ասում են` մենք կանանց հնազանդեցնում ենք և կանայք ասում են այո դա այդպես է, իսկ նայում ես աշխարհին` տեսնում մայրիշխանություն:
     2.3Մի՞թե սուտ չէ այն, որ աշխարհի ամենահարուստ չորս մարդու գումարը, հավասար է, հիսունյոթ աղքատ պետության բյուջեին, իսկ իրենք ասում են`մենք արդար, առանց ստի և բռնությանբ ենք ձեռք բերել, իսկ Քրիստոսը ասաց`եթե ուզում ես մտնել Աստծո արքայություն`ծախիր ունեցվածքտ տուր աղքատներին և արի իմ ետևից:
     2.4Մի՞թե սուտ չէ այն, որ այսօր ամբողջ աշխարհում, ամեն մեկը, կամ գոնե շատ մեծ մասը, օրը մի քանի սուտ է խոսում իսկ ասում է, ես սուտ չեմ խոսում: Սուտը դա հենց Սատանան է, որը գործում է մեր միջոցով, ինչպես ճիշտը`Աստված, եթե մենք չուզենք սուտ խոսել` չենք խոսի:Մենք պետք է որոշման գանք`ժամանակն է:
     2.5Մի՞թե սուտ չէ այն, որ մենք ասում ենք Սիրում եմ բայց երկիրը աչքներիս առջև, կործանվում է:Աստվածաշունչը չի դասավանդվում դպրոցներում, սակայն Բացի Աստծո Արքայության ակնկալիքից, ոչ մի բարի հեռանկար:Քրիստոս Հիսուսն ասաց`Աստծո արքայությունը ձեր մեջ է:
     3.Պետք է բարձրաձայնել`սուտ խոսելու ավարտի մասին:Աստված է հոգիներ քննողը, մենք ունենք տարբերակ`Ապաշխարհել, Ներել և Գնալ դեպի Հիսուս Քրիստոս:
     Աստված օգնական լինի բոլորիս:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3911 | 2 | 0
Facebook