Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

U-com-ը Սիբիրում գիծ է քաշում

23:37, երկուշաբթի, 14 հունվարի, 2013 թ.
U-com-ը Սիբիրում գիծ է քաշում
     Դե Դիանայի հիվանդ գիտակցությամբ տառապողները բազմազան են՝ մասնավորապես արտահայտված "ԴԺՎԱՐ ԱՊՐՈՒՍՏ" հեռուստասերիալով: Անկախ իմ կամքից ստիպված է հանդուրժել իմ ընտանիքի կանանց ցանկությունը դիտելու այդ սերիալը: Նման անմակարդակ ու անորակ (ես կասեի ցածրորակ) ֆիլմ, երբ նույնիսկ ռեժիսորի ձայնն է լսվում կադրում եվ դերասանների ռոբոտացված խաղը... լավ չշարունակեմ: Բոլորս շատ լավ հասկանում ենք որ նա Գովազդ է վաճառում (գործերին հաջողություն), ամեն դեպքում բերեք Հայկական ավանդույթին համաձայն ուրիշի գրպանի փողերը չհաշվենք: Դե էլի պարզ է, որ մի փոքրիկ էպիզոդ նկարահանելու համար, Սիբիր չեն գնա-հասնեն: Բայց որ Ժորիկը Սիբիրում ասենք U-com-ի հայտնի հեռուստատեսային սարքավորման վահանակն է ձեռքին բռնած, արդեն զավեշտալի է: Էլ չեմ ասում, որ էս խեղձ տղու ընկերուհուն ու հետագայում կնոջը, քչից մի 3 անգամ փոխեցին: Սա ավելի նման է մահմեդական սերիալի... էէէէէ հերիք չի, արդեն հոգնեցինք: Ես չեմ հասկանում, այս դեբիլությունը դեռ ինչքան պիտի շարունակվի: Հրապարակում կանգնենք ազգովի գոռանք, որ դադարեցնեք, մեղք են մարդիկ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
9569 | 25 | 0
Facebook