Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրքիայում սպանված Իլքեր Շահինի հայ լինելը հերքվել է

19:14, ուրբաթ, 11 հունվարի, 2013 թ.
Թուրքիայում սպանված Իլքեր Շահինի հայ լինելը հերքվել է
    
    
    

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող Թուրքիայի Քադըքյոյ թաղամասում սպանված 40-ամյա Իլքեր Շահինի հայ լինելը ապատեղեկատվություն է: Այս մասին հայտնում է yerkirmedia.am-ը, Արամյան վարժարանից հայտնել են, որ Իլքեր Շահինը դասավանդում էր հայկական վարժարանում, սակայն նա թուրք էր:

Օրեր շարունակ Իլքեր Շահինից որեւէ տեղեկություն չունեցող գործընկերներն այցելել են նրա տուն: Դուռը փակ տեսնելով, նրանք կասկածել եւ դիմել ոստիկանություն: Ոստիկանության աշխատակիցները բացել են դուռը եւ հայտնաբերել Շահինի դին` կտրված վզով: Հետաքննության նախնական վարկածով հնարավոր է` սպանությունը տեղի է ունեցել գողության ընթացքում:

Ստամբուլում երկու շաբաթ առաջ սեփական բնակարանում սպանվել էր տարեց հայուհի: Ոստիկանությունը նրան հայտնաբերել էր պարանոցը կտրված: Կնոջ որդին թուրքական լրատվամիջոցներին հայտնել էր, որ մարդասպանը նրա մարմնի վրա դանակով խաչ էր արել: Մեկ այլ հարձակում էլ եղել էր մեկ այլ տարեց հայ կնոջ վրա, ում կյանքը հաջողվել էր փրկել, բայց կինը կորցրել է աչքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4225 | 1 | 0
Facebook