Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թանկ առողջություն

14:38, շաբաթ, 16 օգոստոսի, 2014 թ.
     Մարդկանց մեծ մասը աշխատում են դրսում , որից հետևում է , որ նրանք սնվում են դրսում , նախընտրում են արագ պատրաստվող ցանկացած ուտելիք:
     Մարդկանց ընդամենը 45%-ն է մտածում, որ դրսում սնվելը կարող է բերել բարդ հետևանքների: Իսկ հիմա տեսնենք թե որոնք են այդ բարդ հետևանքները:
     Երիտասարդների մեծ մասը սնվում է այսպես կոչված բիստրոներից, ուր հաշվի չի առնվում արդյոք տվյալ սնունդը կարող է վնաս հասցնել թե ոչ:
     Հաճախ առաջին հայացքից շատ ախորժելի թվացող ուտելիքը կարող է թողնել այնպիսի ազդեցությունը, որը ուղղակի անսպասելի է: Օրինակ բոլորիս քաջ հայտնի հոթ-դոգ կոչվածները, որոնք լինում են տարբեր համերի ու անհնար է չուտել, լուրջ վնաս են հասցնում մեր ստամոքսին: Ստամոքսի մեջ սկսում է ձևավորվել խոց: Իսկ խոցերը բարդ երևույթներ են , որոնց անհապաղ բուժում է հարկավոր: Ինչը կարող է հանդիսանալ խոցի պատճառ: Այդ պատճառները բազմաթիվ են: Գլխավոր պատճառը համարվում է ծխախոտը: Բոլոր այն մարդիկ , ովքեր ծխում են ժամանակի ընթացքում հանգում են ստամոքսային խոցի: Այս հիվանդությունը կանխելու համար անհրաժեշտ է միանշանակ թողնել ծխելը , սուրճ խմելը և հետևել սննդակարգին: Խոցով հիվանդներին անհրաժեշտ է դիետիկ սննունդ՝կարագով եփած մսով արգանակներ, խաշած կարտոֆիլ:
     Նրանք չպետք է բուժման ընթացքում օգտագործեն կծու, թթու, մրգեր և ամենակարևորը տոմատ և լոլիկ: Այս սննդակարգին հետևելով դուք շուտափույթ կազատվեք ստամոքսի խոցից և այրոցներից:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4250 | 0 | 0
Facebook