Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Այսօրվանից հոսանքի սակագինը բարձրանում է, իսկ դուք դեռ սպասում եք աշնանը

12:10, ուրբաթ, 01 օգոստոսի, 2014 թ.
     Հետաքրքիր է, թե ինչու էր ԲՀԿ-ն օր ու գիշեր քննադատում, քլնգում Տիգրան Սարգսյանին, ԱԺ-ում բոցաշունչ ելույթներ ունենում նրա անպատասխանատու և կործանարար գործունեության մասին, փաստերով ապացուցում, որ տխրահռչակ վարչապետը կործանել և շարունակում է կործանել Հայաստանի տնտեսությունը, իսկ երբ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը` ԲՀԿ առաջնորդի խնամին, միանգամից դադարեցին գործադիրի մասին վատ խոսակցությունները: Փաստն այն է, որ ներկայիս վարչապետը ոչնչով առավել չէ իր նախորդից. տնտեսության վիճակը կրկին աղետալի է և շարունակում է ավելի ճգնաժամային դառնալ, մեկ-երկու ձևական "բարեփոխումները" ոչ մի դրական ազդեցություն չեն թողնում երկրում սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման վրա, ընդհակառակը` վերջին շրջանում ավելի է խորացել մարդկանց ծանր վիճակը, արտագաղթն էլ ավելի է ահագնանում:
     Իմիջիայլոց, այսօրվանից հոսանքի սակագինը բարձրանում է, իսկ դուք դեռ սպասում եք աշնանը...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1761 | 0 | 0
Facebook