Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԼԵԴԻ ԳԱԳԱՅԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ ԵՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՀԵՏ ԴԱԺԱՆ ՎԱՐՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

AAA A
Հեղինակ`
AAA A
10:47, կիրակի, 22 հունիսի, 2014 թ.
     Էպատաժային Լեդի Գագային մեղադրել են կենդանիների հանդեպ դաժան վերաբերվելու համար, հաղորդել է Daily Mail-ը։ Սթեֆանի Ջոան Անժելինա Ջերմանոտան՝ նույն ինքը Լեդի Գագան, իր միկրոբլոգում հրապարակել է իր շան՝ Էյշիի լուսանկարը։ Մի շարք օգտատերեր նշել են, որ չարժեր կենդանուն այդպես զարդարել։ Շան թաթերին, ականջներին եւ պարանոցին մետաղական զարդարանքներ են եղել։ «Միգուցե պահե՞մ այս թեւնոցներից մեկը», - մեկնաբանել է երգչուհին։ PETA կազմակերպության (այն զբաղվում է կենդանիների պաշտպանությամբ), ներկայացուցիչները մեղադրել են երգչուհուն կենդանիների նկատմամբ դաժան վարվելու համար։ «Լեդի Գագան կարող է իրեն զարդարել այնպես, ինչպես ուզում է եւ անգամ կարող է կրել ոչ այնքան հրամարվետ զարդարանքներ, բայց Էյշիին ոչ մեկ չի հարցրել, թե նա արդյոք ուզում է այդպես, թե ոչ», - հայտարարել են մասնագետները։ Ըստ նրանց՝ շների համար նախատեսված միակ զարդը շան վզնոցն է։ Չնայած այն հանգամանքին, որ նկարները մեծ հաջողություն են ունեցել եւ ավելի քան 400 հազար «լայք» են հավաքել, օգտատերերից շատերը «շան թյունինգը» համարել են անտեղի եւ դաժան։ Լեդի Գագան առաջին անգամը չէ, որ հայտնվել է PETA-ի ուշադրության կենտրոնում։ 2010թ-ին կազմակերպությունը դատական հայց էր ներկայացրել երգչուհու դեմ՝ հում մսից պատրաստված զգեստ հագնելու, իսկ 2012թ-ին՝ աղվեսի գլխով մորթե շարֆ կրելու համար։
Աղբյուրը` 22.06 mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3370 | 0 | 0
Facebook