Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արարատում գտնվող բրգաձեւ շինության մասին. «բուրգ», կուրգան (դամբարան), թե կրոնատեղի...

Դավիթ Տոնոյան
16:27, երկուշաբթի, 02 հունիսի, 2014 թ.
     25.05.2014թ-ին «ARMUFO» առեղծվածային երևույթների ուսումնասիրման հայկական կենտրոնի անդամները և կենտրոնի հետ համագործակցողները իրականացրել են արշավ դեպի Դվինի ավերակներ և շրջակայքում գտնվող բուրգ:
     Դվինի ավերակներին կից հնագիտական թանգարանում պեղումների արդյունքում հայտնաբերված բազմաթիվ պատմամշակութային գտածոների կողքին արշավի անդամները նկատել են քարե քանդակ, որը ապշեցրել է բոլորին, քանի որ քանդակը հիշեցնում է բրգաձև կառույց: Քանդակի աջ և ձախ կողմերում կարծես դափնիներ են, որի մեջտեղի հատվածում բրգաձև կառույցն է: Քանի որ քարը կիսատ է, ենթադրելի է, որ այն վերևի հատվածից ունեցել է շարունակություն, ըստ որի հնարավոր է բրգաձև քանդակը լինի հիմք վերևում քանդակվածի համար և ոչ մի կապ չունենա բուրգի կառուցվածքի հետ: Այնուամենայնիվ, եթե ընդունենք քանդակը որպես բուրգ, ապա կարելի է նկատել, որ աստիճանները ընդհանուր առմամբ ինն են, որի վերևի մասում հավանաբար եղել է նաև տասներորդը: Յոթերրոդ աստիճանից վերև ուղղահայաց ձևով ինչ որ բան է քանդակված, որը դժվար է մեկնաբանել, քանի որ քանդակի վերևի հատվածը ավարտուն չէ: Այս քանդակը անմիջական կապ կարող է ունենալ շրջակայքում հայտնաբերված բուրգի կամ այսպես կոչված կուրգանի (դամբարան) հետ, սակայն պետք չէ նաև մոռանալ, որ այս տարածքում կան բազմաթիվ այլ բրգաձև բարձրունքներ:
    
     Ներկա պահին կատարված աշխատանքների և ուսումնասիրությունների արդյունքում կենտրոնի մասնագետները ունեն բուրգի ծագման մի քանի վարկած: Բոլոր վարկածներում շեշտը դրվում է բուրգի արհեստածին լինելու վրա: Հնարավոր է, որ բուրգը պատկանում է հայկական մշակույթին, քանի որ բուրգի մոտակայքում հայտնաբերվել են հայկական մշակույթին բնորոշ զարդաքանդակներ: Վարկածներից մեկը այն է, որ դա կուրգան է, բնորոշ քոչվոր ցեղերին՝ սկիֆերին, մոնղոլներին: Բուրգի ստորոտի մոտ տարբեր մասերում կան մեծ քարեր, որոնք ըստ տեղի գյուղացիների բուրգի վերևից են ընկել: Հնարավոր է որ դա եղել է արձան, որը բնորոշ է կուրգաններին:
     Շատ հնարավոր է, որ այն հողը, որով ծածկված է բուրգը, իրենից ներկայացնում է լիցք, իսկ ներսում գտնվի մեկ այլ կառույց:
    
     Հետագա ուսումնասիրությունների արդյունքում եթե ապացուցվի, որ դա բուրգ կամ կուրգան է և ունի հայկական ծագում, դա կլինի սենսացիոն լուր ոչ միայն մեր, այլ ողջ աշխարհի համար, քանի որ մինչ այսօր Հայաստանի տարածքում նմանատիպ կառույցներ չեն հայտնաբերվել:
     Կենտրոնը պատրաստվում է առաջիկայում հավաքել և ամբողջացնել Դվինի ավերակներում ու հարակից տարածքներում կատարված ուսումնասիրությունների ողջ արդյունքները, հասարակության ուշադրությունը սևեռել այս հարցերին և ձևավորելով համապատասան խումբ՝ կենտրոնի հնարավորությունների և ռեսուրսների սահմաններում իրականացնել համապատասխան աշխատանքներ:
    
     «ARMUFO» առեղծվածային երևույթների ուսումնասիրման հայկական կենտրոն
    
     Դիտել`
     «ARMUFO» արխիվ- Առեղծվածային Հայաստան - Դվինի շրջակայք
     https://www.facebook.com/media/set/?set=a.787821431236366.1073741841.704743872877456&type=3
    
     «Ժամը» լրատվական ծրագիր: Դիտել 29-րդ րոպեից
     http://www.armeniatv.am/hy/news/49431
Աղբյուրը` Facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6019 | 0 | 0
Facebook