Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«ARMUFO» Առեղծվածային երևույթների ուսումնասիրման կենտրոն

Դավիթ Տոնոյան
01:54, ուրբաթ, 09 մայիսի, 2014 թ.
     «ARMUFO» ուֆոլոգների միությունը սիրով հրավիրում է բոլորին մասնակցել առեղծվածայինի երևույթների միասին բացահայտման աշխատանքներին:
    
     Մեզ հարկավոր են կամավորներ և մասնագետներ, որոնք կօգնեն կազմակերպչական, տեղեկությունների հավաքագրման և ամբողջացման հարցերում, կմասնակցեն գիտահետազոտական գործունեությանը, կնպաստեն միության ծրագրերի տարածմանը և զարգացմանը, ինչպես նաև միության տեղեկատվական աշխատանքներին:
     Առաջիկայում կսկսվեն ամսագրի հրատարակման հետ կապված աշխատանքները, նախատեսվում են նաև հեռուստատեսային, ինտերնետային հաղորդումների և ինտերնետային կայքի պատրաստման աշխատանքեր:
    
     Միության մասին
    
     «ARMUFO» ուֆոլոգների միությունը քաղաքացիների հասարակական կամավոր միավորում է, որի անդամները օրենքով սահմանված կարգով միավորվել են իրենց հետաքրքրությունների ընդհանրության հիման վրա` հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքները բավարարելու համար:
     Միությունը հավաքագրում և ուսումնասիրում է ՉԹՕ-ների (չբացահայտված թռչող օբյեկտ) դիտումների, նրանց հետ հաղորդակցումների, նրանց կողմից առևանգումների, հաղորդակցվողների (ոչ երկրային բանական էակների հետ մտավոր և ֆիզիկական շփումներ), ՀՀ պատմության մեջ պալեոկոնտակտների (անցյալում ոչ երկրային բանական էակների ենթադրյալ այցելություններ Երկիր), այդ թվում նաև ենթադրյալ ոչ երկրային բանականության կողմից կասկածելի գործունեության անբնականոն երևույթների (ԱԵ) (գնդաձև կայծակ, շրջանակներ դաշտում, ՉՍՕ-ների (չբացահայտված ստորջրյա օբյեկտներ) և այլն), ինչպես նաև ՉԹՕ-ների հետ անմիջական կապ չունեցող այլ ԱԵ-ների (պայծառատեսություն, տելեկինեզ, պիրոկինեզ, պոլտերգեյստ, ուրվականներ և այլն) դեպքերի ականատեսների և երևույթների մասին տեղեկությունները:
    
     Միության ծրագրերը
    
     «ARMUFO» ուֆոլոգների միությունը ներգրավելով և համագործակցելով վերը նշված երևույթների և դեպքերի, ինչպես նաև այլ երևույթների ուսումնասիրության հետ անմիջականորեն կապ ունեցող գիտական և ոչ գիտական կոչում ունեցող մասնագետների, կենտրոնների, ինտիտուտների, լաբորատորյաների, այլ կազմակերպությունների և հաստատությունների, ինչպես նաև հասարակության ակտիվ շերտերի, հասարակությանը համախմբելու նպատակով հայրենասիրության, կրթվածության, մարդասիրության և հոգևոր հիմքի վրա, նախաձեռնում է կամավորական հիմունքով գիտահետազոտական և ստեղծագործական գործունեության մեջ ակտիվ ներգրավում, ճանաչողական, պատմա-մշակութային արժեքների ուսումնասիրման և պահպանման, անբացատրելի երևույթների բացահայտման, որակական նոր ուղիների միասնական ուսումնասիրման և զարգացման, ինչպես նաև լավագույն մարդասիրական իդեալների պահպանման համար:
    
     Այս կիրակի` 11.05.2014թ.-ին, ժամը 12: 00 ին տեղի կունենա մեր հերթական ժողովը, հրավիրում ենք մասնակցել բոլորին: Մուտքն ազատ է:
    
     Օրակարգ`
    
     1. Միության ծրագրերի ներկայացում
     2. Նոր անդամների ծանոթություն
     3. Լևոն Արարատյանի աշխատության ներկայացում և քննարկում
     4. Ռուբեն Բաբայանի «Հայ ազգի ու Հայաստանի տարածքի էներգոինֆորմացիայի, էրգրեգորի, նրա մաքրման, ներդաշնակության ու զարգացման տեսության» մասնակի ներկայացում և քննարկում
     5. Անդամագրում
     6. Բաժինների ձևավորում և աշխատանքների կորդինացում
    
     Հեռ՝ 093 15 45 10 Հայկ Սանամյան
     Էլ.-փոստ՝ HaykSanamyan@gmail.com
     Facebook` www.facebook.com/events/493570077438325/?ref=22
     Հասցե՝ Իսահակյան 28, 3-րդ հարկ, ձախ դուռ, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոն: Դրամատիկական թատրոնի հարևանությամբ:
Աղբյուրը` Facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
6201 | 0 | 0
Facebook