Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանրահայտ մաշկաբան Հովհանես Հովհանիսյանը ի պաշտպանություն Արման Թադևոսյանի

Դավիթ Տոնոյան
12:44, կիրակի, 19 հունվարի, 2014 թ.
     Անպայման ուզում գրել իմ շատ լավ ընկեր Արման Թադևոսյանի մասին: Ոչ միայն այն պատճառով, որ նա հիմա գտնվում է շատ դժվար կարգավիճակում, այլ նաև նրա համար, որ շատերը հասկանան թե ինչ է նշանակում զինվորական բժիշկ:
    
     Մի փոքր պատմություն....
     27.12.2008թ. ք. Վարդենիս. Վարդենիսի կայազորային զինվարական հոսպիտալ, 22: 00-ից հետո... կանգնած հոսպիտալի պետի դռան առաջ, սպասում ենք, որ ընդունի, ծանոթանա... Ընդունեց, ծանոթացանք... Առաջին տպավորությունը այն էր, որ ընկել ես մի ոչ զինվորական բժշկական հաստատություն, որտեղ ամենանակարևորը մարդու՝ զինվորի առողջությունն է: Ինչու ոչ զինվորական, քանի որ հոգատար, մարդկային, ավագ ընկերական վերաբերմունքը հրամանատարի կողմից իմ համար անսպասելի էր: Հետո բարձրացանք երկրորդ հարկ, որտեղ մեզ տրամադրել էին մի հիվանդասենյակ, գիշերն անցկացնելու համար: Արդեն տեղավորվել էինք, մեկ էլ առաջին հարկից ընդունարանի հերթապահ բուժքույրը մեզ կանչեց ներքև... Սոտկ - Զոդի զորամասին, հիվադն էին տեղափոխել... բժիշկը Արման Թադևոսյանն էր, հիվանդի ջերմությունը անսպասելի բարձրացել էր և բժիշկը որոշում էր կայացրել նրան տեղափոխել Հոսպիտալ: Որպեսզի շատ հեշտ չթվա Ձեր համար այս տեղափոխումը, ասեմ, որ ձյուն էր մոտ 40սմ, ձյունը շարունակում էր գալ, ցուրտ էր անտանելի... Զինվորին ընդունեցինք, ինչ-որ անհրաժեշտ էր կատարվեց: Հետո զրուցեցինք Արմանի հետ...
     Երկար ժամանակ նրան չէի տեսել, նա Զոդում ես Երևանում... Այստեղ իմ երկրորդ զարմանքն էր... շատ լավ հիշում եմ այդ խոսքերը... Հով բախտդ բերել ա, որ սենց տեղ ես ընկել... մեր բախտն էլ ա բերել... Առաջին անգամ ինձ չցավակցեցին ՀՀ ԶՈւ ծառայության անցնելու կապակցությամբ... հետո իհարկե հասկացա...
     Ես ընկել էի բժշկական մի կոլեկտիվ, որտեղ մեջքիդ ՍԱՐԻ պես կանգնած մարդիկ կային, անկախ ամեն ինչից իրար կողքի էինք... ես որպես մաշկաբան եմ ծառայել... բայց եթե լինում էր մի դեպք, անկախ ժամանակից, իմ հավեսից կամ հոգնացությունից, մենք բոլորս հավաքցում էին հոսպիտալում... ինչի? որպես գիտեինք, որ մեր ընկերը Արմանը կլինի թե մեկ ուրիշ զորամասի բժիշկ հիվանդ զինվոր է բերել, մենք նրան պետք էնք... և զինվորին և բժիշկին...
    
     Էլի որ ամեն ինչ շատ հեշտ չթվա.... մոտավորապես 6 ամիս ծառայում էի, երբ առաջին անգամ հայտնվեցի զորամասում... չեմ հիշում ինչի հետ կապված... Զորամասի բուժկետ - միջին վերանորոգված շինություն... խղճուկ դեղորայք... և հարյուրավոր զինվորներ, որոնց մեծ մասը այստեղից այնտեղից լսված գանգատներ էր ներկայացնում բժիշկին... Խեղճ բժիշկ արի ու հասկացի, թե ով է ճիշտ... ով է հիվանդ, իսկ ով է փորձում հիվանդ ձևանալ... Ինչքան էլ ուզում ես ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ եղիր... չես կարող ճիշտ կողմնորոշվել... դրա հետ միասին էլ հրամանատարության վերաբերմունքը... ամեն մի հիվանդ կայազորային հոսպիտալ տեղափոխելու համար պետք է ժամերով և օրերով խնդրել, որ ավտոմեքենա տրամադրի... ու ինչ այդքանից հետո բժիշկն էր մեղավոր... իհարկե բժիշկը եղել է... ու ցավով պիտի ասեմ, կմնա Հայկական Բանակի ամենաթույլ օղակը...
    
     Ինչու է զինվորը խափում բժիշկին... Ինչու մեր զինվորական բժիշկները մեկը մյուսի հետևից լքում են զորամասերը և անցնում են քաղաքացիական աշխատանքի... Ինչու Արման Թադևոսյանի նկատմամբ նման լարվածություն կա...
    
     Եթե Արմանը սխալ է եղել, թող պատժվի... բայց թող այդ ամենը արդար ձևաով արվի, թող հաշվի առնվեն, ոչ թե բանակից և բժշկությունից լռիվ անտեղյակ լրագրողների ծաղկացված նյութերով...
     Հարգելի պաշտպանության Նախարար պատրաստվեց, որ էլ ավելի շատ զինվորական բժիշկ է դիմելու ծառայությունը դադարեցնելու համար... դրա մասին էլ մտածեք...
    
     Ես հպարտ եմ, որ ծառայել եմ Հայկական Բանակում... չգիտեմ լավ եմ ծառայել թե վատ, բայց ծառայել եմ.... Ծառայել եմ Արմանի նման բժիշկների հետ միասին...
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8761 | 0 | 0
Facebook