Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Դեուլոֆեու.Այժմ Բարսայի համար աշխատելու ժամանակն է

Լիլի Զաքարյան
16:47, չորեքշաբթի, 28 մայիսի, 2014 թ.
     Դեուլոֆեու...Այժմ Բարսայի համար աշխատելու ժամանակն է.
    
     Հարձակվողն ասում է, որ Բարսա վերադառնալու ու Իսպանիայի ազգային հավաքականի կողմից հրավեր ստանալու շնորհիվ այս շաբաթը հիանալի էր:
    
     Իսպանիայի ազգային հավաքականին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Ժերարդ Դեուլոֆեուն իր ուրախությունն է հայտնել տուն վերադառնալու առթիվ. «Սա, իրոք, հրաշալի շաբաթ էր: Ուրախ եմ, որ տուն եմ վերադառնում: Կա շանս նաև Իսպանիայի ազգային հավաքականից, հույս ունեմ առավելություն ստանալ դրանից»:
    
     Երբ Դեուլոֆեուին հարցրել են Էվերթոնում անցկացրած իր մեկ տարվա մասին, նա նշել է, որ այն իր համար դրական փորձ է եղել. «Դա լավ փորձ էր: Ես շատ բան եմ սովորել և որպես ֆուտբոլիստ, և որպես անձնավորություն: Որոշակի խնդիրներ ունեի վնասվածքների հետ կապված, որոնք ինձ երկու ամսով շարքից դուրս թողեցին: Կարծում եմ` կարող էի ավելին տալ, սակայն ուրախ եմ վերադարձիս համար: Դա իմ նպատական էր: Այժմ Բարսայի համար աշխատելու ժամանակն է»:
    
     Այնուհետև հարձակվողին հարցրել են Բոլիվիայի դեմ խաղի համար հավաքականում ընդգրկվելու մասին: «Ես չեմ մտածում Բրազիլիա մեկնելու մասին: Պետք է հաճույք ստանամ այս շաբաթից և սովորեմ այս մեծ խաղացողներից: Դրանից հետո կտեսնենք, թե ինչ կլինի: Նավասը վնասվածք ունի, և դա ավելի է մեծացնում մեկնելու իմ շանսեր, բայց ես չեմ մտածում դրա մասին: Կան շատ լավ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են խաղալ, և ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի ապագայում», -ասել է Ժերարդ Դեուլոֆեուն:
    
     Շարունակելով` հարձակվողը շնորհակալություն է հայտնել Խավիին, Ինիեստային ու Բուսկետսին «լավ վերաբերմունքի և օգնելու համար իրեն զգալ թիմի մի մասը»:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3871 | 0 | 0
Facebook