Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

www.babyland.am Մանկական կայքը

babyland.am
Մամուլի խոսնակ`
babyland.am
16:33, հինգշաբթի, 13 դեկտեմբերի, 2012 թ.
www.babyland.am Մանկական կայքը

www.babyland.am կայքը ստեղծվել է 2011թ. «Էյ Սի Քեյ Էմ» ՍՊԸ - ի կողմից:

Կայքի թեմատիկան հիմնականում մանկական է: Կայքում յուրաքանչյուրը հնարավորություն ունի ծանոթանալու աշխարհում երեխաներին վերաբերվող նորություններին: Կայքում նաև անցկացվում են ամենամսյա ֆոտո-մրցույթներ և հաղթողներին շնորհվում են մրցանակներ: Կայքում զետեղված են հոդվածներ՝ հղիության, ծննդաբերության, երեխաների զարգացման, խնամքի ու դաստիարակության, ինչպես նաև ընտանեկան հարաբերությունների մասին, որոնք կարող են օգտակար լինել բոլորին, հատկապես` երիտասարդ ծնողներին:

www.babyland.am կայքը, համագործակցելով Հայաստանում փորձառու մանկաբույժների, գինեկոլոգների, հոգեբանների և այլ ոլորտի մասնագետների հետ, հնարավորություն է ընձեռում կայքի այցելուներին հղել իրենց հուզող հարցերը և ստանալ պատասխաններ` համապատասխան մասնագետների կողմից, ինչպես նաև կարող եք դիտել մանկական ֆիլմեր, մուլտֆիլմեր, լսել երգեր, կարաոկե երգել, խաղալ հետաքրքիր խաղեր, կարդալ հեքիաթներ, հանելուկներ և տրամաբանական հարցեր, որոնք շատ օգտակար են երեխաների զարգացան համար:

«Էյ Սի Քեյ Էմ» ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում ձեռք բերված շահույթից իրականացնելու է նվիրատվություն կարիքավոր երեխաներին և նախակրթական ու կրթական հաստատություններին:

Հարգելի ընթերցող` ուրախ կլինենք, որ Դուք օգտվեք www.babyland.am կայքից և հուսով ենք, որ Ձեր սպասելիքները` կապված կայքի հետ, կարդարացվեն: Մեզ համար շատ կարևոր է Ձեր կարծիքը և մենք սիրով կկարդանք ու կքննարկենք Ձեր բոլոր առաջարկներն ու ցանկությունները: Կոնտակտային տվյալներն են`

Էլ. հասցե. info@babyland.am

Հեռ. (+374)-093-84-11-10

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
8310 | 0 | 0
Facebook