Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Անջելինա Ջոլին Կիմ Քարդաշյանին վիրավորել է #Savekessab-ի համար

Ռամին
Հեղինակ`
Ռամին
13:52, երեքշաբթի, 22 ապրիլի, 2014 թ.
     Անջելինա Ջոլին անվանել է Կիմ Քարդաշյանին «հիմար անբարոյական» այն բանի համար, որ վերջինս օգտագործելով Թվիթերը-ը սխալ կերպով փորձում է պաշտպանել հայերին Սիրիայում:
    
     Հիշեցնեմ, որ կապված Քեսսաբի իրադարձությունների հետ Կիմն իր թվիթերյան էջում գրել էր հետևյալը.
     «Խնդրում եմ, թույլ չտանք որպիսի պատմությունը կրկնվի» և հորդորել տարածել այս հեշթեյգները.` #SaveKessab #ArmenianGenocide
     Նա նաև գրել էր. «Եթե չգիտեք թե ինչ է կատարվում Քեսսաբում խնդրում եմ գուգլում փնտրել, որպես հայ ես մեծացել եմ բազմաթիվ ցավալի պատմություններ լսելով»:
    
     Անջելինան ամենևին չի տպավորվել նրանով թե ինչպես է Կիմն իր «ողորմելի երկու լուման» նետում այսչափ նուրբ և հուզիչ հարցում:
     «Ինչ է կարծում այս հիմար անբարոյականը, ով է ինքը: Ինչու նա չի զբաղվում իր reality TV-ով»:
    
     Անջելինան հավանաբար գտնում է, որ Կիմն օգնության ավելի արդյունավետ միջոց կարող էր ընտրել, չէ որ ինքը հմուտ է այս հարցում: Իսկ մեզ` հայերիս կողմից ամեն դեպքում բարյացակամ ընդունվեց Կիմի արարքը զուտ նրա համար, որ բավականին մեծ թվով մարդիկ ուղղակի տեղեկացան իրավիճակին:
    
     Որոշ աղբյուրների հավաստմամբ, Անջելինան սիրիական պատերազմի տարիների ընթացքում մի քանի անգամ այցելել է երկիր և օգնություն ցուցաբերել, առանց հրապարակելու այդ մասին:
     Բացի այդ նրա այս պոռթկման պատճառ կարող էր հանդիսանալ նաև այն փաստը, որ երկու տարի առաջ Կիմը հայտարարել էր, որ ինքն Էնջիից ավելի հայտնի է:
    
     Աղբյուրը` Gossipcop.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3931 | 0 | 0
Facebook