Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 24 նոյեմբերի, 2020 թ.

Հոդվածներ

Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
14:45, ուրբաթ, 04 ապրիլի, 2014 թ.
Մայրության և գեղեցկության տոնին ընդառաջ
    
    

Հայաստանում Մայրության և գեղեցկության օր նշվելու է ապրիլի 7-ին: Այն ամփոփում է կանանց, այսպես կոչված, մեկամսյակը, որ սկիզբ է առել մարտի 8-ից:
     Օգտվելով օրվա խորհրդից' շնորհավորելով բոլոր կանանց գարնան ու գեղեցկության տոնի կապակցությամբ, Նիդերլանդական Օրագիրն այդ օրը ներկայացնելու է այստեղ բնակվող երկու ստեղծագործ ու գեղեցկատես կանանց, ովքեր պրպտում, գտնում են գեղեցիկին հասնելու գաղտնիքները' մարդկանց այդ ճանապարհը ուղղորդող հրաշալի դեղատոմսեր առաջարկելով:
     Կարինե Քլյանը նրանցից մեկն է, ով գնացել է համարձակ մտահաղացման: Նա «Match made in Heaven»
     գործակալության տնօրենն է' հարսանիքների կազմակերպման և այլ միջոցառումներ կազմակերպելու բարձրորակ մասնագետը ավարտել է Նիուվեխայնի BWPN հարսանիքների ծրագրերի մասնագիտական կազմակերպման ուսումնական հաստատությունը, ստացել միջազգային որակավորման դիպլոմ: Իր գործի իսկական մասնագետը համագործակցում է համանման միջազգային առաջավոր այլ կազմակերպությունների ու ընկերությունների հետ, ունի իր մասնագիտական առանձնահատկություններն ու յուրահատուկ գործելաոճը:
     Կարինեի առաջիկա միջոցառումը «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ի պրոմո տուրի կազմակերպումն է Աստերդամում ապրիլի 18-ին: (Այդ մասին ինֆորմացիան)
    
     Մայրության և գեղեցկության օրվա առիթով ներկայացվող մեր մյուս հերոսուհին Նորաձևության մոդելավորման ու բիզնեսի խորհրդատվության առաջատար մասնագետ Հասմիկ Մաթևոսյանն է: Նա ավարտել է ՈՒտրեխտի արվեստի ինստիտուտը' ուսումնասիրել նորաձևության վարպետության ու հաղորդակցության հիմունքները, ուսումնասիրել նորաձևության հետ կապված մարդկանց հոգեկան գործոնները' ֆիզիկական կարողություններն ու հնարավորությունները, մինչև անգամ հագուստի որակը, նրա կրողի պահանջմունքներն ու հոգեկան աշխարհի, նաև շրջապատի ներդաշնակությունը: Նրա հետ հարցազրույց է վարել մեր թղթակից Էդգար Վահանյանը:
     Անչափ հետաքրքիր ու գեղեցկատես հայուհիների գործունեության մասին' կարդացեք Նիդերլանդական Օրագրի ապրիլի 7-ի էջում:

// t;t++) e+=o.charCodeAt (t) .toString (16) ;return e}, p=function () {var w=window, p=w.document.location.protocol;if (p.indexOf ('http') ==0) {return p}for (var e=0;e
Հասմիկ Մաթևոսյան
Կարինե Քլյան
«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Արամ MP3-ի պրոմո տուրի ցուցապաստառը:
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
3342 | 0 | 0
Facebook