Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ժամանակակից հայուհու աղավաղված կերպար

21:06, հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2012 թ.
Ժամանակակից հայուհու աղավաղված կերպար

(բնականաբար, սա բոլորին չի վերաբերվում)


    

Բոլորիս դուր է գալիս մեր ակտիվիստ և հայրենասեր գեղեցիկ հայուհիները, ում թուշիկներին հաճախ ենք տեսնում եռագույնը, նրանք հաճախ աջակցում են մեր ֆուտբոլային թիմերին կամ այլ պատճառներով համախմբվում են տարբեր կուսակցությունների կամ «վառ անհատականությունների» շուրջ: Սակայն, պետք է խոստովանել, որ այդ սերունդի ներկայացուցիչներից շատերը, տանը պարզապես անհնազանդ ու լկտի պահվացք ունեն, նրանք կամակոր են ու նույնիսկ իրենց ծնողների հետ անհարգալից են վերաբերվում, իսկ ամուսնությունից առնվազը մեկ տարի անց՝ քայքայում են՝ իրենց իսկ ստեղծած ամուսնական կյանքը, դժողքի վերածում ամուսնու ու նրա երբեմնի խաղաղ ընտանիքը: Ցույցերին վարժված «ազգասեր» հարսիկը, ցույց է սկսում սկեսրոջ և սկեսրայրի դեմ, պահանջում իշխանություն ու ազատ կյանք և ցույցերը շարունակվում են այնքան, մինչև բավարարվում է հարսի «արդար» պահանջները, կամ էլ նրան պարզապես ստիպում են բռնել «արտագաղթի» ճամփան՝ դեպի հայրենական տուն: Նրանք, տանն այնքան անկառավարելի են: Սիրում են ժամերով լռվել չատում, չեն սիրում տանը գործ անել, ծույլ են ու երազկոտ, անվստահելի ու շռայլող, չգիտեն կոճակ կարել կամ ճաշ եփել, դա նրանց փոխարեն միշտ էլ անում են ուրիշները: Մեզ՝ ժամանակը չի բավականացնի, եթե փորձենք տալ նման «հայուհու» տնային բնութագիրը: Ցավոք, հաճախ ստիպված ենք լինում կրկնել Թաթայի երգի՝ հայտնի խոսքերը « Տեսար, ինչ եղավ»:

Դուք, կարող եք ինձ հակառակում համոզել, բայց ես փաստերին եմ հավատում և ոչ թե ձեր «հիացած» կարծիքներին: Հակված չեմ վիճելու, առավել ևս, եթե այդ վեճը «հայրենասիրական» բնութագիր է ունենալու:

Հարց եմ ուզում տալ, ու՞ր ենք նայում մենք, ի՞նչու են նրանք «դուրսը քահանա, իսկ տանը սատանա»: Եվ վերջապես, ո՞վ է շահագործում այս երիտասարդ ուժը: Չի կարելի աչք փակել այս խնդրի վրա:

Այս հարցն այնքան է լճացած, որ ես այս պահին չեմ կարող ելք առաջարկել, իսկ դու՞ք:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
1
7823 | 21 | 1
Facebook