Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ազերական ոչխարներին՝ հայկական հովիվներ

11:44, երեքշաբթի, 27 նոյեմբերի, 2012 թ.
Ազերական ոչխարներին՝ հայկական հովիվներ

Ի՞նչ հերոսներ եք փնտրում հանրապետության ներսում, «հերոս» կոչումը մեր հայրենիքում մենաշնորհային է և մենաշնորհը պատկանում է ՀՀԿ-ական նախագահին, համ էլ չգիտե՞ք, որ «մարգարեները իրենց հայրենիքում ընդունելի չեն», սա Հիսուսի խոսքերից եմ մեջբերում: Ամեն առումով, կարծում եմ, որ մեր մեկուսացումը տարածաշրջանում, կարող է իսկապես մեզ համար կործանարար լինել և կարծում եմ, որ ազերական ոչխարներին էլ հայկական հովիվներ են պետք, դե, մենք մեծ խոսող ազգ ենք, դրա համար էլ կարծում եմ, որ մենք պետք է տարածաշրջանում թելադրող լինենք ու մենք ենք ասելու ինչ և ինչպես: Ողջունում եմ բոլոր այն հերոսներին (նաև Րաֆֆի Հովհաննիսյանին), ովքեր գնում են «խոպան», ( ինչպես մեկն էր արտահայտվել) ու կարողանում են խոպանացած հողը մեր ազգի համար բերրի դարձնել ( այս մեկ այցն էլ՝ թեև ոմանք համարում են ձախողված, սակայն մի կաթիլ է հայկական դիվանագիտության մեջ): Իհարկե, հեշտ է «համեստ հերոսների» ուղղությամբ քար շպրտելը, բայց չմոռանաք, որ քար գցելու բարոյական իրավունքը պատկանում է նրանց, ովքեր չունեն բացթողումներ կամ սխալներ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5149 | 0 | 0
Facebook