Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբիկ Եղոյան

21:48, կիրակի, 23 մարտի, 2014 թ.

Ռուբիկ Եղոյան՝ հայ մարդ, հայի այն տեսակը, որը յուրովի էր իր էությամբ: Մարդ, որը գիտակցեց իր կարևորությունը հայրենիքի պաշտպանության գործում՝ որպես հավեժացող մի նվիրյալ: Նա, ազնվությունը և հայրենասիրությունը համատեղելով իր սկսած սուրբ գործին, մինչև վերջ մնաց այդ սկզբունքներում:

1988թ-ին նախկին Հոկտեմբերյանի շրջանից Ռուբիկ Եղոյանը առաջինն էր, որ կազմակերպեց ցույց Հոկտեմբերյան քաղաքի հրապարակում, նույն պահանջով այդ ցույցերին հաջորդեց նրա մասնակցությունը Երևանի ցույցերին: Նա և՛ քաղաքական գործիչ էր, և՛ զինվորական: Արմավիր քաղաքում հիմնեց Երկրապահ կամավորականների Արծիվ-13 ջոկատը և իր ջոկատով մասնակցեց հայրենիքի պաշտպանությանը: Նա Երկրապահ կամավորականների ջոկատի կազմակերպիչն էր: Ջոկատների հիմքի վրա ստեղծեց Երկրապահ կամավորականների միությունը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
3728 | 0 | 0
Facebook