Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբիկ Եղոյան ....առաջին քայլեր

23:26, շաբաթ, 22 մարտի, 2014 թ.
     1966-ին սեպտեմբերի մեկին N1-ին միջնակարգ դպրոցի բակը լեփ-լեցուն էր մանկավարժներով, մեծ ու փոքր աշակերտներով: Յուրաքանչյուր դասվար կարդում էր իր աշակերտների անունները և հրավիրում դասարան: Այսպես բոլոր երեխաները դպրոց մտան, դպրոցի դռանը կանգնած մնաց մի փոքրիկ տղա: Այդ փոքրիկը այնքան ժամանակ կանգնեց, մինչև երեխաները հանձնարարություն ստացան դուրս եկան և տուն գնացին: Այդ երեխաների հետ տուն գնաց նաև փոքրիկ տղան: Հաջորդ օրը փոքրիկ տղան նորից գնաց դպրոց, խաղում էր բակում, պտտվում պատուհանների տակ: Մայրը փնտրում էր և միշտ գտնում էր դպրոցի դռանը կանգնած: Եվ այսպես շարունակ մայրը տղային ամեն օր դպրոցից էր տուն տանում: Մայրը զայրանում էր, բացատրում, բայց տղային չէր կարողանում համոզել: Մեկ ամիս անցավ, այս երևույթը չվրիպեց դպրոցի տնօրեն ընկեր Կարապետյանի աչքից: Մի օր նա մոտիկացավ տղային.
     - Տղաս, ո՞վ ես դու, ի՞նչ ես անում այստեղ, ինչո՞ւ դպրոցի դռնից չես հեռանում:
     - Ես դպրոց եմ ուզում, - ասաց տղան:
     Կարապետյանը տղայի ձեռքից բռնեց և տարավ Կարինե Մանուկյանի դասարան:
     - Մանուկյան, այս պոքրիկին ընդունիր:
     - Ընկեր Կարապետյան. Այս տղան վեց տարեկան է, չէ որ մենք ընդունում ենք ութ տարեկանից, - ասաց մանուկյանը:
     - Ոչինչ, թող նստի, - ասաց Կարապետյանը:
     Հաջորդ օրը տղան դպրոց եկավ: Որոշեց մինչև 1-ին կիսամյակի ավարտը մատյան չմցնել:
     Անցավ երկու ամի, Մանուկյանը ծնողական ժողով հրավիրեց, առաջին հերթին փոքրիկ տղայի մասին խոսեց: Ծնողի ներկայությամբ տղային կանգնեցրեց և խոսեց նրա աշխատասիրության և առաջադիմության մասին, գովեց:
     - Այժմ ես կարող եմ այս փոքրիկի անունը որպես լիարժեք աշակերտ գրել մատյանում: Գրիչը վերցրեց, մատյանը բացեց և գրեց՝ Եղոյան Ռուբիկ:
     Եվ այսպես, Եղոյան Ռուբիկը դարձավ N1-ին դպրոցի աշակերտ:
     Եղոյան Ռուբենը ինչպես դպրոցում կամավոր աշակերտ դարձավ, այնպես էլ կամավոր մեկնեց Հայաստանի սահմաններ և Արցախը պաշտպանելու
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4056 | 0 | 0
Facebook