Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ռուբիկ Եղոյան

21:22, ուրբաթ, 21 մարտի, 2014 թ.

1989թ.-ի մայիս-հունիս ամսիներն էր. Ռուբիկը Արծիվ-13 ջոկատով մասնակցեց Երասխի ինքնապաշտպանական մարտերին, և սկսվեց նրա մարտական ուղին: Դրան հաջորդեց 1990թ.-ի հունվար-փետրվար ամսիների Իջևանի սահմանային բախումները: 1990թ.-ի հոկտեմբերին Արծիվ-13 ջոկատը Ռուբիկի գլխավորությամբ մասնակցեց Նոյեմբերյանի ինքնապաշտպանական մարտերին: 1991թ.-ի ապրիլին Արծիվ-13 ջոկատը նորից Իջևանում էր և ինքնապաշտպանական մարտեր էր վարում: 1991թ.-ի օգոստոսին Արծիվ-13 ջոկատը, Մարտակերտից մարտեր մղելով հակառակորդի դեմ, հասավ մինչև Հաթերք: 1992թ.-ի հունվար-փետրվար ամիսներին Արծիվ-13 ջոկատը մասնակցեց Լաչինի ազատագրմանը: Նա մարտեր մղեց Մաղավուզ, Մադաղիս, Ջրաբերդ, Հակոբ-Կամար, Վերին Շեն և Չայլու գյուղերի ազատագրման համար: Ռուբիկի ջոկատում էին կռվում նաև նրա եղբայր Հայկազ Եղոյանը և նրա հորեղբոր որդի Խաչիկ Եղոյանը:

Հաջորդը, որ պիտի ազատագրվեր, Մարտակերտի շրջանի Լեննիանավան գյուղն էր: 1992թ.-ի հուլիսի 29ին Ռուբիկ Եղոյանը, համալրելով իր ջոկատը՝ Ջրաբերդի կամավորականների, Զեյթուն և Արաբո ջոկատների հետ միասին, թվով 80հոգի, պետք է ազատագրեին այդ գյուղը և հունիսի 29-ի լուսաբացին խաղողի այգիներում հակառակորդի հետ սկսում են մարտնչել: Թվաքանակով շատ թշնամին, աննընդհատ համալրում ստանալով, շրջափակման մեջ է վերցնում մեր կամավորականներին: Մարտը տևում է մոտ 2 ժամ, հայ կամավորները, հասկանալով, որ ընկել են շրջափակման մեջ, որոշում են կռվել մինչև վերջին փամփուշտը: Հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցող ադրբեջանական հրոսական խումբը սեղմում էր շրջափակման օղակը, սակայն հայ կամավորները ոչ մի քայլ չնահանջեցին և հերոսաբար անմահացան: Հերոսի մահով ընկավ նաև Արծիվ-13 ջոկատի հրամանատար Ռուբիկ Եղոյանը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1513 | 0 | 0
Facebook