Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սերը

Hakob
Հեղինակ`
Hakob
23:09, կիրակի, 16 մարտի, 2014 թ.
     Սերը խոսքով չեն բացատրում
     Այլ զգում ես այն
     Դու էլ ես զգում
     Այ տեսնում ես թե հենց հիմա
     Սիրտս կրծքում ոնց է խփում
     Այնպես ուժեղ, այնպես արագ
     Ասես լինի մի թնդանոթ
     Ասես վառվող կրակի մեջ
     Ինչ որ բան է անվերջ պայթում
     Բայց լավն այն է որ չի ցավում
     Թեկուզ այրում բայց չի վառում:
     Գիտես գանձս սերն ինչ է որ
     Առանց սիրո կյանքն ինչ է որ
     Թե սեր չկա, չկա ոչինչ
     Առանց սիրո ես էլ չկամ
     Դու էլ չկաս առանց սիրո:
     Առանց սիրո չեմ տեսնում ես
     Թե գիշերը ոնց է գալիս
     Թե լուսինն ինձ ոնց է ժպտում
     Թե աստղերը իրենց գույնով
     Ոնց են աշխարհն լույսով լցնում
     Չեմ զգում ես բույրն արևի
     Շունչն արևի հոգին նրա
     Չեմ լսում ես երգը քամու
     Քմին էլ ինձ լուռ չի գրկում:
     Սերս գիտե՞ս, թե սեր չկա
     Հավատում ես հույս էլ չկա
     Էլ ինչ հուսալ որ առանց սեր
     Ոչինչ չկա, թե՞ կա հավատ
     Առանց Սիրո հավատնն ինչ է՞
     Հվատն էլ է սիրուց կախված:
     Դրա համար թեկուզ անձայն
     Ես չսիրել էլ չեմ կարող
     Ու քանի դեռ լսում ես դու
     Որ կարող է սիրտս խփել
     Ես կրկնեմ ամեն անգամ
     Սիրում եմ քեզ
     Ու իմ սիրտը թող չխփի
     Այլ թող պայթի ու թող թնդա
     Թող որ սիրուց իմ միշտ խնդա:
     Իսկ դու կյանքս նայիր ինձի
     Նայիր չքնաղ քո աչքերով
     Լսիր սրտիս զարկն անընդհատ
     Ու հավատա որ թեկուզև սիրտս կանգնի
     Սերս մեկը միշտ կպայթի
     Միշտ կթնդա ու կխնդա
     Ու կհրճվի ու կժպտա
     Որ դու էլ միշտ ինձի ժպտաս
     Որ նրա պես դու էլ խնդաս:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2768 | 0 | 0
Facebook