Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

՛՛ Արի ՛՛ Մարգարիտա Ասլանյան

07:06, կիրակի, 02 մարտի, 2014 թ.


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Ձյան մի փաթիլով արի՛,
     Կարոտել եմ քեզ …
     Դողացող շուրթիս սառած աղոթքով,
     Տրոփող սրտիս ապրեցնող զարկով,
     Սպանող լռության խուլ արձագանքով,
     Թանձր մշուշի խեղդող մի շնչով,
     Անծիր խավարում թաքնված լույսով,
     Արցունքի անափ ծովերում մեռած մի ափ ժպիտով,
     Մոխրացած հուշի մոռացման ստվերով,
     Ակնթարթների անկանգ սլացքով,
     Անավարտ խոսքի անտես հնչյունով,
     Ափսոսանքների ու խորը զղջման սպասված ներումով,
     Անքուն գիշերում նոր արշալույսի մեծ երազանքով,
     Մենության ցրտում մի երանելի ու ջերմ արևով,
     Դատարկությունը լցնող հրաշքի լույսով,
     Անգոյությունը հաղթող լույս եղելությամբ,
     Ատելությունը սպանող խելագար սիրով,
     Դառնությունները բուժող մի բուռ քնքշությամբ,
     Մի անդավաճան, անպարտ հավատով,
     Տերևաթափի լուռ հառաչանքով,
     Աշնան անձրևի փոքրիկ կաթիլով,
     Գարնան հովերի մեղմիկ շոյանքով,
     Անմար սպասումի անշեջ թրթիռով,
     Կամ ընդամենը ձյան մի փաթիլով
     Արի՛, գժվում է սիրտս,
     Կարոտել եմ քեզ …

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3627 | 0 | 0
Facebook